RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#039, 2021-10-22 > #040, 2021-10-29 > #041, 2021-11-05 > #042, 2021-11-12 > #043, 2021-11-18

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #41, 05-11-2021



Տեղադրվել է` 2021-11-04 22:31:43 (GMT +04:00)


Ընթերցված է` 2505, Տպվել է` 1, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԿԱՆԱՆՑ ՇԱՐԺՈՒՄԸ ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ

ԲՈՒՐՉՈՒ ԿԱՐԱԿԱՍ

Նախ ես կին եմ, հետո լրագրող, մի երկրում, որտեղ առօրյա կյանքում անընդհատ քաղաքական ճնշում է գործադրվում, դժվարացնում է ազատ շարժվելը: Ես «ֆեմինիստ լրագրող» եմ եւ լրագրությանը նայում եմ ֆեմինիստական տեսանկյունից: Թուրքիայում կանանց իրավունքները անընդհատ ոտնահարվում են եւ օր չի լինում, որ մի կին չսպանվի, այդ իսկ պատճառով ես ֆեմինիստական տեսանկյունից եմ հարցերին նայում: Կային ժողովրդական որոշ կանաց խմբեր, որոնք «Զարգացում եւ Արդարություն» տոտալիտար կուսակցության կողմից պիտակավորվում էին որպես թշնամիներ: Սա պատահական չէ: Էրդողանի կուսակցությունը 2011 թվականին, երբ Էրդողանը վարչապետ էր ու դարձավ նախագահ, վերացրեց «Կանանց հարցերի նախարարությունը», եւ դրան փոխարինեց «Հասարակական հարցերի ու ընտանիքների քաղաքականության նախարարություն»-ը: Այդ ժամանակ Էրդողանը այսպես արտահայտվեցՙ «Մենք պահպանողական դեմոկրատիկ մի կուսակցություն ենք: Մեզ համար ընտանիքն է կարեւոր»: Միապետությունները շատ ընդհանուր կետեր ունեն, ամենագլխավորըՙ պայքարի շնորհիվ երկար տարիների մարդկային ձեռքբերումների ոչնչացումն է: Սակայն կանայք Թուրքիայում միշտ պատրաստ են յուրաքանչյուր հարձակումի դիմաց հակառիակցիա ցուցաբերել: Անցյալ տասնամյակում ականատեսն ենք եղել կանաց կազմակերպված ու հուսադրող շարժմանը, որը պայքարում էր կանանց իրավուքները ոտնահարման ուղղությամբ Թուրքիայում:

«Զարգացում եւ Արդարություն» կուսակցության իշխանությունը աշխատում է ըստ Էրդողանի համոզմունքների: Թուրքիայի պետական քաղաքականությունը կանանց դիտում է միայն ընտանիքի սահմաններում եւ ոչ թե որպես մի անհատ միավորի: Պետությունը պատրաստ է կանանց զոհաբերել իբրեւ թե ընտանիքների քայքայման դեմ պայքարում: Թուրքիայում նոր սկսել են կանանց դեմ բռնությունը օրակարգ դարձնել:

Պահպանողական կրոնական մի իշխանության համար, որը ընտանիքը գերադասում է ամեն ինչից եւ հաստատում է սեռական խտրականությունը, այսպես է սահմանում ընտանիքը, որ հայրը ընտանիքի գլխավոր դերակատարն է ու ամեն ինչ նրա հսկողության ներքո պետք է լինի, մինչդեռ մայրը միայն ընտանիքի սահմաններում պետք է շարժվի: Ըստ այս տեսության, կանայք պարտադրաբար հիմնականում պետք է տան մեջ ապրեն ու կատարեն իրենց ավանդական դերը եւ բռնության հանդեպ լռեն: Կանանց խորհուրդ է տրվում, որ տղամարդկանց բռնության դեպքում իրենց ամուսիներից չբողոքեն: Նույն խորհուրդներն են տալիս պետական կրոնական եւ ընտանեկան խորհրդատվական կենտրոնները:

Կանանց նկատմամբ բռնության զարգացումը չի առաջացել միայն կրոնական հարցերի ղեկավարության կենտրոնների ակտիվացման հետեւանքով, այլեւ դատական մարմիններն էլ անտարբեր ու աչքաթող են անում կանանց դեմ բռնությունը: Թուրքիայում կանայք պայքարում են ողջ եւ առողջ մնալու համար: Պետությունը խրախուսում է կանանց ունենալ առնվազն երեք երեխա: Թուրքիայի կանայք ցանկանում են իրենց կյանքի ղեկը իրենց ձեռքում լինի եւ պայքարում են դրա համար: Կանայք աստիճանաբար տնտեսական ու հասարակական առումով հզորանում են եւ դիմադրում են պետության քաղաքականությանը: Թուրքիայում հաստատվել են կանանց բռնության դեմ օրենքներ, սակայն իշխանությունը երբեք դրանք չի գործադրում: Թուրքիան հուլիս ամսին դուրս եկավ կանանց դեմ բռնության միջազգային կոնվենցիայից: Նույն երեւությը տեղի է ունենում արհեստական վիժման կապակցությամբ, օրենքով կինը ազատ է ցանկության դեպքում արհեստական վիժում իրականացնել, սակայն իշխանությունը Էրդողանի ղեկավարությամբ ամեն կերպ պայքարում է դրա դեմ: Արհեստական վիժումը օրինական մի իրավունք է Թուրքիայում, սակայն չես գտնի մի հիվանդանոց, որը օրինական ձեւով դա իրականացնի:

Թուրքիան դուրս է գալիս կանանց դեմ բռնության պայմանագրից, նրանց համար կարծես ոչ մի կարեւորություն չունի թե ծննդաբերության ժամանակ կանայք հնարավոր է մահանան եւ կարծես միայն երեխայի ծնունդն է կարեւոր, կանանց դիտում են որպես երկրորդ կարգի քաղաքացիներ: Իշխող կուսակցությունը մերժում է տղամարդկանց ու կանանց հավասարությունը, այդ իսկ պատճառով նպաստում է կանանց բռնության ավելացմանը երկրում: Բռնություն կատարող անձինք խուսափում են պատժամիջոցներից եւ օրենքով չեն հետապնդվում, որը պատճառ է դառնում բռնությունների քանակի ավելացմանը:

Չնայած իշխանության ճնշումներին, կանայք երբեք չեն հրաժարվել փողոցային ցույցերից: Կանայք 2020 թվականի, Մարտի 8-ին, կազմակերպեցին ցույցեր եւ երբեք հետ չեն մնացել իրենց պայքարից ու դիմադրել են պետության քաղաքականությանը: Նրանք բողոքում էին նաեւ մարդու անձնական կյանքի իրավունքները քաղաքականացնելու դեմ: Թուրքիայի կանայք աշխատում են իրենց բողոքի ձայնը հասցնել աշխարհին: Կանայք ու հատկապես երիտասարդ կանայք աշխույժ եւ համառ են ու ոչ մի արգելքի դեմ կանգ չեն առնում: Նրանք հետեւում են, որպեսզի երկրում առաջանան քաղաքական ու հասարակական բարեփոխություններ:

Թարգմանությունըՙ Հայ Ձախ Ֆորումի

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #41, 05-11-2021

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ