RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#039, 2021-10-22 > #040, 2021-10-29 > #041, 2021-11-05 > #042, 2021-11-12 > #043, 2021-11-18

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #41, 05-11-2021



Տեղադրվել է` 2021-11-04 22:31:43 (GMT +04:00)


Ընթերցված է` 2529, Տպվել է` 6, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԱՍՏՂԱԲԱՇԽԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԵՐ

ՆԱԻՐ ՅԱՆ

Երեւանի շտապօգնության 6-րդ ենթակայանի վարարոդները հրաժարվել են աշխատել, կանչերը սպասարկել եւ դուրս են եկել բողոքի: Աշխատավարձը քիչ է: Ասում են, որ ամսական աշխատում են 7-10 օրՙ հերթափոխով: Մեկ հերթափոխի համար ստանում են 11.300 դրամ, իսկ ամսվա վերջում ընդհանուր աշխատավարձը կազմում է ընդամենը 113 000 դրամ:

Վարորդները բողոքում են, որ աշխատում են 24 ժամ, օրական 30-40 կանչ են սպասարկում, անգամ հաց ուտելու ժամանակ չեն ունենում, պարգեւավճար չեն ստանում, աշխատավարձն էլ չի բարձրանում:

Շտապօգնության վարորդների բողոքի ակցիայի համատեքստում նշենք, որ ոստիկանության պարեկները ստանում են ամսական միջինը 300.000 դրամ աշխատավարձ, մինչդեռ սահմանին կանգնած պայմանագրային զինծառայողըՙ 140.000 դրամ:

Օրերս էլ պարզվեց, որ գլխավոր դատախազի ու նրա տեղակալների աշխատավարձը 120 տոկոսով բարձրացվելու է: Դատախազը կստանա մոտ երկու միլիոն, իսկ տեղակալներըՙ 1,5 միլիոն դրամ աշխատավարձ:

Նոյեմբերի 3-ին Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը պարզաբանել է, թե ինչու է բարձրանում դատախազության աշխատակիցների աշխատավարձը: Փաստորեն բարձր աշխատավարձը համեմատել են գերբարձրի հետ ու որոշել ոչ թե գերբարձրն իջեցնել, այլ բարձրը հասցնել գերբարձրի մակարդակին:

Հակակոռուպցիոն կոմիտեի ու դատարանի աշխատակիցների աշխատավարձերը գերբարձր են, ու նախարարն առաջարկել է, որ համամասնորեն բարձրանա նաեւ դատախազության աշխատողների աշխատավարձը:

Ահա այսպես, մնում է աղոթենք, որ պետական մարմինները հանրապետությունում հանկարծ տասնյակ միլիոնների հասնող աշխատավարձ չհայտնաբերեն, թե չէ ախորժակներն ավելի կբացվի:

Այսքանից հետո քպ-ական պատգամավորը դեռ հանդգնել է հայտարարել, թե թոշակները 2.100 դրամով բարձրացնելը հավասար է աշխատավարձը 50 տոկոսով բարձրացնելուն:

Ի դեպ, արդեն հայտնի է, որ հաջորդ տարվա բյուջեով ոստիկանների աշխատավարձը կբարձրանա 3 անգամ, Քաղաքացու օրը նշելու համար կհատկացվի մի քանի տասնյակ միլիոն դրամ, իսկ բանակի բյուջեն ոչ մի լումայով չի ավելացվի:

Ըստ լրատվամիջոցներում շրջանառվող լուրերիՙ օրերս էլ առողջապահության նախարարուհին Սյունիք է գնացել ուղղաթիռով.ճանապարհածախսը կազմել է 2 միլոն դրամ:

Էկոնոմիկայի նախարար Քերոբյանն էլ հայտարարել է. «Ամանորյա ոչ աշխատանքային օրերը կրճատել ենք, որ մարդիկ շատ ապրանք չառնեն, գնաճ չլինի»:

Այս տրամաբանությամբ է ղեկավարվում Հայաստանի Հանրապետությունը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #41, 05-11-2021

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ