«ԲԱՔՎԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ ՄԵԶ ՀԱՄԱՐ ՆՈՒՅՆՔԱՆ ԿԱՐԵՎՈՐ Է, ՈՐՔԱՆ ԹԵԼ ԱՎԻՎԻՆԸ»

2

Իսրայելական գաղտնի ծառայությանՙ Մոսադի նախկին պետ եւ Ազգային անվտանգության գծով խորհրդական Ուզի Արադը (Uzi Arad) լրագրող Գիլ Հոֆմանի հետ հարցազրույցում այսպես է ներկայացրել Իսրայել-Ադրբեջան չափազանց սերտ հարաբերությունները:

Պատասխանելով լրագրողի հարցերից մեկինՙ Արադն ասել է, որ «վերջին 24 տարվա ընթացքում Իսրայելի բանակի ավելի քան 50 հրամանատար ՆԱՏՕ-ի հովանու ներքո եւ Թուրքիայի սերտ համագործակցությամբ իրականացրել են Ադրբեջանի ռազմական կառույցի «վերականգնումը եւ կազմակերպել այն»: Մոսադի նախկին պետը բացահայտել է, որ սպառազինությունների մատակարարումը, ԱԹՍ-ների արտադրության գործարանների ստեղծումը այդ երկրում, անցկացված 146 մարզումային կուրսերը եւ Հայաստանի սահմաններին մոտիկ անցկացված գաղտնի զորավարժությունները եղել են Թել Ավիվի եւ Բաքվի միջեւ համագործակցության գլխավոր ոլորտները: «Դուք կարո՞ղ եք տալ որեւէ այլ երկրի անուն, ում հետ ունեցել ենք նման կապեր», իր հերթին լրագրողին հարց է տվել Մոսադի նախկին պետը:

Հարցազրույցն ամբողջությամբՙ հաջորդիվ: