RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#038, 2021-10-15 > #039, 2021-10-22 > #040, 2021-10-29 > #041, 2021-11-05 > #042, 2021-11-12

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #40, 29-10-2021



Տեղադրվել է` 2021-10-28 23:46:21 (GMT +04:00)


Ընթերցված է` 1179, Տպվել է` 2, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԿՈՄԻՏԱՍՙ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՀԸ. BBC-Ի ԱՆԴՐԱԴԱՐՁԵԼ Է ՀԱՅ ԵՐԳԻ ՄԵՍՐՈՊ ՄԱՇՏՈՑԻՆ

Պատրաստեցՙ Գեւորգ ԳՅՈՒԼՈՒՄՅԱՆ

BBC լրատվականը ծավալուն հոդված է հրապարակել Կոմիտաս վարդապետի մասին, որին կցել է նաեւ Արցախյան երկրորդ պատերազմի ժամանակ հրթիռակոծված Շուշիի Ղազանչեցոց եկեղեցում թավջութակահար Սեւակ Ավանեսյանիՙ Կոմիտասի ստեղծագործությունը նվագելու հուզիչ տեսահոլովակը: BBC Music Magazine-ը առանց տողատակերի գրում է, որ վարդապետը 1915թ. Օսմանյան կայսրության կողմից կազմակերպված հայոց ցեղասպանության զոհերից է.

«Հայ ժողովրդի համար երաժշտությունը կարեւոր հիշողություն ունի: Եւ ամեն անգամ Ապրիլի 24-ին, հայերի բնաջնջման հիշատակի օրը, նրանք ամբողջ աշխարհից հավաքվում են մեկ վայրումՙ հարգելու հանգուցյալների հիշատակը. այդ օրը հնչում են նաեւ Կոմիտասի երգերը»,- գրում է հեղինակը:

Նա միաժամանակ նշում է, որ եթե որեւէ տեղ հարցնեն, թե ով է հայերի ամենամեծ կոմպոզիտորը, բոլորը Արամ Խաչատրյանի անունն են տալու, բայց եթե այդ հարցը տան հայերին, ամեն անգամ կլսեն Կոմիտասի անունը.

«Ինչպես խոստովանել է նրա ամենահայտնի հայրենակիցներից մեկըՙ Արամ Խաչատրյանը , Կոմիտասը միայնակ դրել է Հայաստանի դասական երաժշտության ավանդույթների հիմքը»,- գրում է նա:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #40, 29-10-2021

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ