ՆՌԱՆ ԳՈՒՅՆԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍ ԳՅՈՒՄՐԻՈՒՄ

2
Հոկտեմբերի 23-ին, ժամը 17.30-ին Գյումրիի Ասլամազյան քույրերի պատկերասրահում կկայանա պորտուգալաբնակ էկվադորցի բանաստեղծուհի, երաժիշտ Կարլա Բադիլյո Կորոնադոյի «Նռան գույնը» բանաստեղծությունների ժողովածուի հայերեն թարգմանության շնորհանդեսը: Բանաստեղծությունները գրվել են Սերգեյ Փարաջանովի «Նռան գույնը» ֆիլմի ազդեցությամբ: Հեղինակն այն նվիրել է մեծանուն ռեժիսորին եւ Սայաթ Նովային:«Նռան գույնը» ժողովածուն 2016 թվականին «Loewe» հիմնադրամի «Երիտասարդ ստեղծագործողներ» անվանակարգում արժանացել է միջազգային մրցանակի: Կարլան չափածո եւ արձակ մի շարք գրքերի հեղինակ է, որոնք նույնպես գնահատվել են հեղինակավոր մրցույթներում:Գրական գործունեությունից բացի նրա ուշադրության կենտրոնում են հնչյունային հետազոտությունները, ինչպես նաեւ կինոյի եւ պոեզիայի փոխառնչությունները:Համերգ-հանդիպման ընթացքում կհնչեն Կարլա Բադիլյո Կորոնադոյի երաժշտական ստեղծագործություններից, կընթերցվեն բանաստեղծություններ «Նռան գույնը» ժողովածուիցՙ զուգահեռ հայերեն թարգմանությամբ:Համերգ-հանդիպումը նվիրվում է «Ակտուալ արվեստ»-ի 25+1-ամյակին: