RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#037, 2021-10-08 > #038, 2021-10-15 > #039, 2021-10-22 > #040, 2021-10-29 > #041, 2021-11-05

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #39, 22-10-2021



ՄՇԱԿՈՒՅԹ

Տեղադրվել է` 2021-10-21 22:41:40 (GMT +04:00)


Ընթերցված է` 1249, Տպվել է` 0, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՆՌԱՆ ԳՈՒՅՆԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍ ԳՅՈՒՄՐԻՈՒՄ

Հոկտեմբերի 23-ին, ժամը 17.30-ին Գյումրիի Ասլամազյան քույրերի պատկերասրահում կկայանա պորտուգալաբնակ էկվադորցի բանաստեղծուհի, երաժիշտ Կարլա Բադիլյո Կորոնադոյի «Նռան գույնը» բանաստեղծությունների ժողովածուի հայերեն թարգմանության շնորհանդեսը: Բանաստեղծությունները գրվել են Սերգեյ Փարաջանովի «Նռան գույնը» ֆիլմի ազդեցությամբ: Հեղինակն այն նվիրել է մեծանուն ռեժիսորին եւ Սայաթ Նովային:

«Նռան գույնը» ժողովածուն 2016 թվականին «Loewe» հիմնադրամի «Երիտասարդ ստեղծագործողներ» անվանակարգում արժանացել է միջազգային մրցանակի: Կարլան չափածո եւ արձակ մի շարք գրքերի հեղինակ է, որոնք նույնպես գնահատվել են հեղինակավոր մրցույթներում:

Գրական գործունեությունից բացի նրա ուշադրության կենտրոնում են հնչյունային հետազոտությունները, ինչպես նաեւ կինոյի եւ պոեզիայի փոխառնչությունները:

Համերգ-հանդիպման ընթացքում կհնչեն Կարլա Բադիլյո Կորոնադոյի երաժշտական ստեղծագործություններից, կընթերցվեն բանաստեղծություններ «Նռան գույնը» ժողովածուիցՙ զուգահեռ հայերեն թարգմանությամբ:

Համերգ-հանդիպումը նվիրվում է «Ակտուալ արվեստ»-ի 25+1-ամյակին:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #39, 22-10-2021

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ