RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#037, 2021-10-08 > #038, 2021-10-15 > #039, 2021-10-22 > #040, 2021-10-29 > #041, 2021-11-05

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #39, 22-10-2021



Տեղադրվել է` 2021-10-21 22:41:39 (GMT +04:00)


Ընթերցված է` 2583, Տպվել է` 3, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԼՈՒՅՍ ՏԵՍԱՎ ՅԱԿՈԲ ՎԱՐԴԻՎԱՌԵԱՆԻ «ՄԵԾ ԵՐԱԶԻ ՃԱՄԲՈՒՆ ՈՒՂԵՒՈՐՆԵՐԸ ՀԱՄԱՊԱՐՓԱԿ ՊԱՏՄՈՒԹԻՒՆ ՌԱՄԿԱՎԱՐ ԱԶԱՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹԵԱՆ» ՎԵՐՆԱԳՐՈՎ ԳԻՐՔԸ

Նույն շարքի 4-րդ հատորը, որն ընդգրկում է ՌԱԿ 1921-1931 թթ.ի պատմութիւնըՙ կուսակցութեան միաւորման եւ հիմնադրման աշխատանքներ, պաշտօնական յայտարարութիւններ, ծրագիր-կանոնադրութիւն, առժամեայ կենտրոնական վարչութիւն, պատգամաւորական ժողովներ, մասնաճիւղեր, Լոզանի պայմանագիր, Հայաստանի օգնութեան կոմիտէ, կուսակցութեան մամուլը, ինչպէս նաեւ երախտաւորների անուանացանկըՙ հակիրճ կենսագրականով, գլուխները, իսկ վերջումՙ նոյն աշխատութեան նախորդ 3 հատորներին նուիրուած գրախօսականներ եւ շնորհաւորական խօսքեր, շնորհանդէսներ ու նուիրատուութիւններ պարփակող բաժինը:

Յիշեցնենք, որ Թէքէեան մշակութային միութեան մատենաշարով լոյս տեսնող հատորաշարի մեկենասն է մեծանուն բարերար Նազար եւ Արտեմիս Նազարջաններ ամոլըՙ ի յիշատակ իրենց ծնողացՙ Լեւոն եւ Սաթենիկ Նազարեանների:

Mayreni Publishing հրատարակչութեան կողմից լոյս տեսած Դ հատորը կրում է 2021 թ.ը, Նիւ Ճըրզի, լաթակազմ, մեծադիր 425+ էջերով եւ պատմական լուսանկարներով:

***

Ջերմօրէն շնորհավորում ենք բազմաշխատ հեղինակին եւ մաղթում ուժ եւ կարողութիւնՙ հետզհետէ իրականացնելու ինքն իր առաջ դրած ծրագիրըՙ ՌԱԿ-իՙ իսկապէս համապարփակ պատմութիւնը 8 հատորով:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #39, 22-10-2021

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ