RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#037, 2021-10-08 > #038, 2021-10-15 > #039, 2021-10-22 > #040, 2021-10-29 > #041, 2021-11-05

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #39, 22-10-2021



Տեղադրվել է` 2021-10-21 22:41:39 (GMT +04:00)


Ընթերցված է` 2868, Տպվել է` 7, Ուղարկվել է էլ.փոստով` 0

«ՀՐԵԱԿԱՆ ԹԱԼԻԲԱՆԸ» ԱՊԱՍՏԱՆ Է ՀԱՅՑՈՒՄ ԻՐԱՆՈՒՄ

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Եբրայերեն «մաքուր սիրտ» նշանակությամբ «Լեւ Թահոր» ծայրահեղ ուղղափառ հրեական աղանդը վերնագրային բնորոշումը ստացել է արտաքին նմանողությամբՙ կանայք պարտավոր են ոտքից գլուխ սեւ գլխանոցով թիկնոց հագնել, աղջիկները 20-ը չբոլորած պիտի ամուսնանան տարիքով մեծ փեսացուների հետ: Վերջին 30 տարում ո՛ր երկրում հայտնվում են աղանդի հետեւորդները, գրում է գերմանական «Զյուդդոյչե ցայթունգի» Թել Ավիվի թղթակիցը, աղմկահարույց պատմությունների առիթ են տալիս: Իսրայելում ձեւավորված 250 անդամներից բաղկացած աղանդը ԱՄՆ-ից Կանադա, ապա Գվատեմալա է հասել, իսկ այժմ նոր հասցեն է ուրվագծվումՙ Իրան: Վերջերս բացահայտվել է, որ 2018-ին արդեն «Լեւ Թահորը» պաշտոնապես դիմել է Իրանի իշխանություններին ապաստանի խնդրանքով, ինչը չի մերժվել: «Լեւ Թահորը» Իրանին սատարելու է «սիոնիստական գերիշխանությանը հակազդելու , սուրբ հողն ու հրեաներին խաղաղ ճանապարհով ազատագրելու հարցում»: Իսրայելում եւ ԱՄՆ-ում անհանգստացած են, որ Իրանում նրանք քաղաքական պատանդ կդառնան:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #39, 22-10-2021

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ