ԱՌՑԱՆՑ ՔՆՆԱՐԿՈՒՄ ՆՎԻՐՎԱԾ ՌՈՒԲԵՆ ՄԱՄՈՒԼՅԱՆԻՆ

1

«Հայկական ֆիլմերի հիմնադրամի» եւ «Արարատ-Էսքիճյան թանգարանի» համագործակցությամբ ՆԱԱՍՐ «Հայկական ուսումնասիրությունների եւ հետազոտությունների ազգային ասոցիացիան» հոկտեմբերի 8-ին Բելմոնտում (Մասաչուսեթս, ԱՄՆ) ներկայացրել է առցանց գործնական պարապմունք նվիրված ամերիկյան կինոաշխարհիՙ ցավոք մոռացության մատնված նորարար ռեժիսոր ամերիկահայ Ռուբեն Մամուլյանի ծննդյան 124-ամյակին:

Թիֆլիսում ծնված տաղանդավոր ռեժիսորը իր ժամանակի հեղափոխական գաղափարներով եւ տեխնիկական նորամուծություններով նշանակալի ներդրում է ունեցել ամերիկյան թատերարվեստի եւ կինոարտադրության զարգացման գործում: Իր գեղարվեստական ստեղծագործություններում նա կարողացել էր միաձուլել երգը, պարը, դրամատիկական գործողությունը, խոսքը եւ ռիթմը` ստեղծելու համար բարձրաճաշակ ոճական մի ամբողջականություն, որը միայն հիացմունք ու զարմանք կարող էր առաջացնել: Նա նաեւ օպերատորական, ձայնագրման, երաժշտական ձեւավորման եւ հերոսի ներքնաշխարհի բացահայտման ուղղությամբ բազմաթիվ հնարքներ էր բանեցրել եւ ստեղծել էր առաջին գունավոր լիամետրաժ գեղարվեստական ֆիլմը: Հատկանշական են նրա «Արյուն եւ ավազ», «Քրիստինա թագուհին» եւ «Զորրոյի նշանը» ֆիլմերը:

Պարապմունքը վարել է դոկտ. Միլենա Օգանեսյանը , որ մշակութային ժառանգութան ուսումնասիրության մասնագետ է եւ դասախոսություններով հանդես է եկել Ամերիկայոււմ, Կանադայում, Վրաստանում եւ Հայաստանում: