ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԻՑ ՄԱՀՎԱՆ ԴԵՊՔԵՐԻ ԱՃԻՆ ԶՈՒԳԱՀԵՌ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ ՏԻՄ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ Է ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ

2

Կիրակիՙ հոկտեմբերի 17-ին, Հայաստանի մի քանի համայնքներում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են անցկացվելու: Դրանց թվում է նաեւ հանրապետության երկրորդ քաղաքըՙ Գյումրին: Իշխանությունը մի կողմից հայտարարում է կորոնավիրուսի տարածման ու դրա հետեւանքով մահվան դեպքերի ահագնացող թվերի մասին, մյուս կողմիցՙ «գունագեղ» միջոցառումներ կազմակերպում, շարունակում բաց պահել ռեստորաններն ու սրճարանները, ավելինՙ պատրաստվում ՏԻՄ ընտրություններին:

Փորձը ցույց է տալիս, որ ընտրությունը ընտրատեղամասի առջեւ ու ներսում կուտակումներ է ենթադրում, հաճախՙ վիճաբանություններ ու քաշքշուկներ: Վարակի դեմ պայքարելու փոխարեն իշխանությունը մարդկանց նախեւառաջ պետք է մատչելի կերպով բացատրի պատվաստվելու անհրաժեշտությունն ու կարեւորությունը: Եթե առողջապահության նախարարարությունն իսկապես մտածում է համավարակի դեմ առնելու մասին, ապա պետք է քայլեր անի առաջիկա ընտրությունները հետաձգելու ուղղությամբ: Այլապես տպավորություն է, թե բոլորը մտահոգված են քաղաքացիների առողջությամբ, մինչդեռ ամեն ինչ անում են հոծ բազմություններ կուտակելու համար: