RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#036, 2021-10-01 > #037, 2021-10-08 > #038, 2021-10-15 > #039, 2021-10-22 > #040, 2021-10-29

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #38, 15-10-2021



Տեղադրվել է` 2021-10-14 23:00:57 (GMT +04:00)


Ընթերցված է` 2890, Տպվել է` 5, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՍԱՆ ԴԻԵԳՈՅԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԵԿԵՂԵՑՈՒ ՕԾՈՒՄԸ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 15-17-ԻՆ

Հ.Ծ.

Սեպտեմբերի 27-ին կայացած Սան Դիեգոյի (Կալիֆոռնիա) նորակառույց հայկական եկեղեցու խաչերի օրհնությունից եւ տեղադրումից հետո, պաշտոնական բացման եւ օծման արարողությունները տեղի են ունենալու հոկտեմբերի 15-17-ի շաբաթավերջում, տեղեկացնում է «Միրոր-Սփեքթեյթր» շաբաթաթերթը: Երկու խաչերը նվիրաբերել են Սեմերճյան, Գըլըճյան եւ Միքայելյան ընտանիքները` ի հիշատակ Շահե քահանա եւ երեցկին Ալիս Սեմերճյանների:

Եկեղեցու բացման արարողությունը տեղի է ունենալու ուրբաթ օրը` հոկտեմբերի 15-ին: Օծումըՙ հաջորդ օրը, իսկ առաջին պատարագը մատուցվելու է կիրակի օրը` հոկտեմբերի 17-ին: Շաբաթ օրը օծման առիթով ընդունելություն է կազմակերպվելու Սան Դիեգոյի «Մարիոթ դել Մար» հյուրանոցում, որի ընթացքում հիշատակվելու են անցյալի ու ներկայի եկեղեցական առաջնորդների անունները: Օծման պատասխանատուներ Նորա Բալիկյանի եւ Լիզա Գրաճյանի հաղորդմամբ նոր եկեղեցու տարածքի շինությունները արդեն 14 տարի է ինչ ընթանում էին: «Կամուրջ դեպի ապագան» խորագիրը կրող ծրագիրը սկսել է 2008-ին, երբ Սբ. Հովհաննես Կարապետ եկեղեցու խնամակալ հիմնադրամի հանձնախումբը գնել է հողատարածքը: Շինությունների ավարտին այդ տարածքում լինելու են Էջմիածնի Սբ. Հռիփսիմե տաճարի նմանությամբ մի սրբավայր, միջոցառումների շքեղ մի դահլիճ, երիտասարդական կենտրոն եւ մարզասրահ, կրթական-մշակութային մի շենք դասասենյակներով եւ գրադարանով, զբոսանքի եւ մեդիտացիայի, ինչպես նաեւ ավտոմեքենաների կայանման տարածքներ:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #38, 15-10-2021

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ