ԷՐԴՈՂԱՆԻ ՎԵՐԸՆՏՐՎԵԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ ՆՎԱԶՈՒՄ Է

1

Թուրքիայի նախագահ Էրդողանը պաշտոնանկ է արել երկրի կենտրոնական բանկի նախագահի երկու տեղակալներին, ֆինանսաքաղաքական փորձառու գործիչներից եւս մեկին, ինչպես երեկՙ հոկտեմբերի 14-ին իրազեկեցին գերմանական ԶԼՄ- ներըՙ նկատել տալով, թե թուրքական լիրայի անկումն այլեւս հնարավոր չէ կանգնեցնել: Տնտեսական վիճակը ծանր է. Մեկ տարվա ընթացքում հավկիթի գինը 70 տոկոսով, հավի մսինըՙ 69- ը, ոսպըՙ 52, իսկ արեւածաղկի ձեթըՙ 58 տոկոսով աճել են: Ընդդիմադիրները, ինչպես նաեւ Էրդողանի օգտին քվե տված զանգվածը կասկածում են, թե 2023-ին կայանալիք ընտրություններին Էրդողանի կուսակցությունը հաղթանակ կգրանցի: էրդողանին քննադատում են Ռուսաստանում եւ ԱՄՆ-ում: Առաջինըՙ Սիրիայի եւ Ուկրաինայի հարցում. «Պրավդան» նկատել է տալիսՙ խեղճը վերընտրվելու հնարավորություն չունի, դրա համար մի բան պիտի ասի: Իսկ ամերիկյան Foreign Policy հանդեսը ընդգծում է, թե չպետք է աչքաթող անել, որ Էրդողանի առողջական վիճակը վատթարանում է: