ՀԱՐԳԵԼԻ՛ ԼՐԱԳՐՈՂՆԵՐ,

1

Վաղըՙ հոկտեմբերի հոկտեմբերի 14-ինՙ ժամը 14։00-ին, տեղի կունենա Yerevan Open շախմատի միջազգային բաց առաջնությունը։ Բացման օրը ելույթով հանդես կգան.

– Երեւանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Մխիթար Հայրապետյանը ,

– Երեւանի քաղաքապետի տեղակալ Գայանե Մելքոմ Մելքոմյանը ,

– ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը ,

– ԽՍՀՄ չեմպիոն, Օլիմպիադայի ու Աշխարհի թիմային առաջնության կրկնակի հաղթող, միջազգային գրոսմայստեր Ռաֆայել Վահանյանը ։

Yerevan Open-ը Հայաստանի 3-րդ Հանրապետության պատմության մեջ երբեւէ անցկացված ամենամեծ բաց առաջնությունն է։ Մրցաշարին մասնակցում է 311 շախմատիստ 14 երկրից։ 191-ը Հայաստանից են, 120-ըՙ այլ երկրներից։ Մրցաշարին մասնակցում է միջազգային կոչում ունեցող 82 շախմատիստ, որոնցից 22-ը միջազգային գրոսմայստեր են, 25-ըՙ միջազգային վարպետ։

– Մրցանակային ֆոնդը կազմում է 11 միլիոն ՀՀ դրամ։

Հարցերի դեպքում կարող եք զանգահարելՙ

+374-44-806-999

Վիտալի Գրիգորյան

Երեւանի շախմատի ֆեդերացիայի մամուլի պատասխանատու

Yerevan Chess Federation