«ՍԱՍՈՒՆՑԻ ԴԱՎԻԹԸ»

2

Աթենքի «Վաքխիքոն» հրատարակչությունը վերջերս լույս է ընծայել «Սասունցի Դավիթ. հայոց ժողովրդական դյուցազնավեպը» գիրքը Յորղոս Մոլեսկիսի հունարեն թարգմանությամբ եւ եւ առաջաբանով: Այն ընդգրկում է հատվածներ հայոց դյուցազներգությունից եւ կազմում է 190 էջ:

Նիկոսիայում բնակվող Յորղոս Մոլեսկիսը կիպրացի բանաստեղծ եւ թարգմանիչ է: Ուսանել է Մոսկվայի Լոմոնոսովի անվան համալսարանում, սովորել ռուսերեն եւ հայերեն: Թարգմանել է 20-րդ դարի ռուսական պոեզիա: 1978-ին Երեւան կատարած այցելությունից հետո գրել է «Ընկերներ» բանաստեղծությունը: 1988-ին Հայաստանի երկրաշարժից հետո գրել է «Նամակ հայ բանաստեղծ Գեւորգ Էմինին», որը հրատարակվել է «New Age» ամսագրում (թիվ 193, նոյեմբեր-դեկտեմբեր):

Հատորի պատկերազարդումները կատարել է Մարիամ Սուխանովա-Ֆուքարան ՙ կիպրաբնակ նկարչուհի, հայ նշանավոր գեղանկարչուհի Լավինիա Բաժբեուկ-Մելիքյանի դուստրը: