RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#035, 2021-09-24 > #036, 2021-10-01 > #037, 2021-10-08 > #038, 2021-10-15 > #039, 2021-10-22

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #37, 08-10-2021



ՄՇԱԿՈՒՅԹ

Տեղադրվել է` 2021-10-08 00:39:00 (GMT +04:00)


Ընթերցված է` 1517, Տպվել է` 2, Ուղարկվել է էլ.փոստով` 0

«ՍԱՍՈՒՆՑԻ ԴԱՎԻԹԸ»

Ա. Բ.

Աթենքի «Վաքխիքոն» հրատարակչությունը վերջերս լույս է ընծայել «Սասունցի Դավիթ. հայոց ժողովրդական դյուցազնավեպը» գիրքը Յորղոս Մոլեսկիսի հունարեն թարգմանությամբ եւ եւ առաջաբանով: Այն ընդգրկում է հատվածներ հայոց դյուցազներգությունից եւ կազմում է 190 էջ:

Նիկոսիայում բնակվող Յորղոս Մոլեսկիսը կիպրացի բանաստեղծ եւ թարգմանիչ է: Ուսանել է Մոսկվայի Լոմոնոսովի անվան համալսարանում, սովորել ռուսերեն եւ հայերեն: Թարգմանել է 20-րդ դարի ռուսական պոեզիա: 1978-ին Երեւան կատարած այցելությունից հետո գրել է «Ընկերներ» բանաստեղծությունը: 1988-ին Հայաստանի երկրաշարժից հետո գրել է «Նամակ հայ բանաստեղծ Գեւորգ Էմինին», որը հրատարակվել է «New Age» ամսագրում (թիվ 193, նոյեմբեր-դեկտեմբեր):

Հատորի պատկերազարդումները կատարել է Մարիամ Սուխանովա-Ֆուքարան ՙ կիպրաբնակ նկարչուհի, հայ նշանավոր գեղանկարչուհի Լավինիա Բաժբեուկ-Մելիքյանի դուստրը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #37, 08-10-2021

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ