«ՎԱՀԱՆ ԹԵՔԵՅԱՆ» ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅՈՒՆ

1

Այսօր, հոկտեմբերի 8, ժամը 16:00-ին, Թեքեյան կենտրոնում տեղի կունենա Հայաստանի Թեքեյան մշակութային միության, ԱՄՆ եւ Կանադայի մշակութային միության նախաձեռնությամբ անցկացվող ամենամյա «Վահան Թեքեյան» միջազգային մրցանակաբաշխության ամփոփիչ ձեռնարկը:

Մրցանակներ եւ դրամական պարգեւներ կհանձնվեն հետեւյալ անվանակարգերում հաղթող ճանաչված մասնակիցներինՙ Գրականություն, Հայագիտություն, Թատերական արվեստ, Կերպարվեստ, Լրագրություն եւ Գեղարվեստական լուսանկարչություն:

Սիրով հրավիրում ենք մասնակցելու եւ լուսաբանելու միջոցառումը:

Հարգանքներովՙ Հայաստանի Թեքեյան մշակութային միության լրատվական կենտրոնՙ հեռ.ՙ 010 55 26 32, 010 57 02 83: