RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

#035, 2021-09-24 > #036, 2021-10-01 > #037, 2021-10-08 > #038, 2021-10-15

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #37, 08-10-2021



Տեղադրվել է` 2021-10-08 00:39:00 (GMT +04:00)


Ընթերցված է` 2188, Տպվել է` 0, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻՆ ՀՐԱՀԱՆԳԵԼ Է ԴՈՒՐԵԿԱՆ ՀԱՐՑԵՐ ՈՒՂՂԵԼ

Ս. ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

Ազգային ժողով-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ընդդիմադիրները հերթական անգամ փորձեցին վարչապետ Նիկոլ Փաշինյանին նեղը գցող հարցեր ուղղել: Թեեւ իշխանականների խիստ ջղաձգումներին, որ ընդդիմադիրները Փաշինյանին հանկարծ ու հանկարծ կապիտուլյանտ կամ դավաճան չանվանեն, այնուամենայնիվ, դաշնակցականները դրանք արտաբերելու ձեւը գտան:

Ի տարբերություն ընդդիմադիրների, խորհրդարանի մեծամասնությանՙ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների հարցերը ոչ միայն որեւէ խնդրի կամ հարցի բարձրաձայնում չէին, այլեւ կառավարական կաբինետի անդամներին ինքնադրսեւորվելու լավ առիթ էին տալիս:

«Ազգ»ի տեղեկություններովՙ գործադիրից նախապես հարցերը գրել ու իշխանական երեսփոխանների ձեռքն են տվել, որպեսզի նրանք իրենց խիստ կարեւոր այցերի մասին պատմեն: Մարիա Կարապետյանն, օրինակ, արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանից հետաքրքրվում էրՙ ի՞նչ կպատմի Իրան կատարած այցից: ՔՊ խմբակցության քարտուղար Նազելի Բաղդասարյանը Միրզոյանին խնդրում էր մանրամասնելՙ ի՞նչ է խոսել Ադրբեջանի արտգործնախարարի հետ:

Մեծամասնության պատգամավորներից մեկն էլ առողջապահության նախարարից հետաքրքրվում էր, թե Հայաստանում քանի՞ տեսակի պատվաստանյութ կա:

Անգամ ինձՙ որպես լրագրողի, երբեք չեն հետաքրքրի վերոնշյալ հարցերի պատասխանները, քանի որ դրանց մասին նախարարության լրատվական ծառայությունները բավական հանգամանալից ծանուցում են, հաղորդագրություններ տարածում: Հասկանալի է, որ թիմակիցների «թասիբը» պահելու ու նրանց օգնելու հարց ունեն իշխանության անդամները, բայց անգամ դա աննկատ ու աչքի չզարնող ձեւով անելու հմտություններին չեն տիրապետում: Արարատ Միրզոյանը գերազանցիկ աշակերտի էր նման, որին ուսուցիչը մեկ օր առաջ էր զգուշացրելՙ դաս է հարցնելու: Նա էլ դասն անգիր արել, եկել ու հպարտանում էր դասարանի առջեւ:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #37, 08-10-2021

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ