ՀՀ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԸ ՀՌՈՄԻ ՊԱՊԻՆ Է ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՂՄԻ ԳԵՐԻՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԽՈՇՏԱՆԳՈՒՄՆԵՐՆ ՈՒ ՀՀ ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԴԵՄ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԸ

1
Այս լուսանկարներում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապին ներկայացնում է հայկական կողմի գերիների նկատմամբ ադրբեջանական խոշտանգումները:Հանդիպումից առաջ Սուրբ Աթոռի արձանագրային ծառայությունը տեղեկացրել է, որ Պապի հետ անհատական ձեռքսեղմման ժամանակ երկխոսություն գրեթե չի լինում, հնարավոր է միայն ողջունելՙ 1-2 րոպե առավելագույնը տեւողությամբ:Երբ Սրբազան Քահանայապետը մոտեցել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին, Ամենայն Հայոց Կաթողիկոսը ներկայացրել է վերջինիս եւ ասել, որ Արման Թաթոյանը հատուկ խոսք ունի ասելու: Այդ պահին, նախ, երախտագիտություն է հայտնել Հռոմի Պապին Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմական հարձակումները դադարեցնելու, Ադրբեջանում պահվող հայ գերիներին ազատ արձակելու վերաբերյալ հայտարարությունների համար:Այնուհետեւ, Արման Թաթոյանը նշել է, որ հայ գերիների մի մասը կյանքի սպառնալիքի առաջ անօրինական պահվում է Ադրբեջանում եւ խոսել է ՀՀ սահմանային բնակչության դեմ ադրբեջանական խախտումների մասին:Այդ պահին նաեւ նշել է, որ իր հետ բերել է այդ ամենն ապացուցող զեկույցներն ու հանձնել Պապին:Սրբազան Քահանայապետը վերցրել է զեկույցները, բացել, թերթել եւ տեսել նաեւ դաժանությունների վերաբերյալ նկարները:Հռոմի Պապը շնորհակալություն է հայտնել կարեւոր զեկույցների համար ու ասել, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ այդ հարցը նույնպես քննարկել են:Հետո օրհնության անհատական ողջույնի ժամանակ նորից հատուկ շնորհակալություն է հայտնել կարեւոր աշխատանքի եւ զեկույցները փոխանցելու համար: Առանձին հանձնարարել է նաեւ իր օգնականին ուսումնասիրել եւ իրեն առանձին ներկայացնել դրանք: