RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

#035, 2021-09-24 > #036, 2021-10-01 > #037, 2021-10-08 > #038, 2021-10-15

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #37, 08-10-2021



Տեղադրվել է` 2021-10-08 00:39:00 (GMT +04:00)


Ընթերցված է` 2599, Տպվել է` 1, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՀՀ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԸ ՀՌՈՄԻ ՊԱՊԻՆ Է ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՂՄԻ ԳԵՐԻՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԽՈՇՏԱՆԳՈՒՄՆԵՐՆ ՈՒ ՀՀ ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԴԵՄ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԸ

Այս լուսանկարներում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապին ներկայացնում է հայկական կողմի գերիների նկատմամբ ադրբեջանական խոշտանգումները:

Հանդիպումից առաջ Սուրբ Աթոռի արձանագրային ծառայությունը տեղեկացրել է, որ Պապի հետ անհատական ձեռքսեղմման ժամանակ երկխոսություն գրեթե չի լինում, հնարավոր է միայն ողջունելՙ 1-2 րոպե առավելագույնը տեւողությամբ:

Երբ Սրբազան Քահանայապետը մոտեցել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին, Ամենայն Հայոց Կաթողիկոսը ներկայացրել է վերջինիս եւ ասել, որ Արման Թաթոյանը հատուկ խոսք ունի ասելու: Այդ պահին, նախ, երախտագիտություն է հայտնել Հռոմի Պապին Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմական հարձակումները դադարեցնելու, Ադրբեջանում պահվող հայ գերիներին ազատ արձակելու վերաբերյալ հայտարարությունների համար:

Այնուհետեւ, Արման Թաթոյանը նշել է, որ հայ գերիների մի մասը կյանքի սպառնալիքի առաջ անօրինական պահվում է Ադրբեջանում եւ խոսել է ՀՀ սահմանային բնակչության դեմ ադրբեջանական խախտումների մասին:

Այդ պահին նաեւ նշել է, որ իր հետ բերել է այդ ամենն ապացուցող զեկույցներն ու հանձնել Պապին:

Սրբազան Քահանայապետը վերցրել է զեկույցները, բացել, թերթել եւ տեսել նաեւ դաժանությունների վերաբերյալ նկարները:

Հռոմի Պապը շնորհակալություն է հայտնել կարեւոր զեկույցների համար ու ասել, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ այդ հարցը նույնպես քննարկել են:

Հետո օրհնության անհատական ողջույնի ժամանակ նորից հատուկ շնորհակալություն է հայտնել կարեւոր աշխատանքի եւ զեկույցները փոխանցելու համար: Առանձին հանձնարարել է նաեւ իր օգնականին ուսումնասիրել եւ իրեն առանձին ներկայացնել դրանք:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #37, 08-10-2021

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ