RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#035, 2021-09-24 > #036, 2021-10-01 > #037, 2021-10-08 > #038, 2021-10-15 > #039, 2021-10-22

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #37, 08-10-2021



Տեղադրվել է` 2021-10-08 00:39:00 (GMT +04:00)


Ընթերցված է` 2556, Տպվել է` 7, Ուղարկվել է էլ.փոստով` 0

«ԲԱ ԻՆՉՈ՞Ւ ԵՐԵՔ ԿԱՄ ՏԱՍԸ ՏԱՐԻ ԱՌԱՋ ՉԷԻՐ ՀՐԱՎԻՐՈՒՄ ՄԱՏԱՂԻՍ». ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸՙ ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎԻՆ

ՆԱԻՐ ՅԱՆ

«Ես Սուգովուշանում (Մատաղիս) եմ, եւ եթե Սերժը բավական քաջություն ունի, թող գա այստեղ»,-ըստ Minval.az-իՙ հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը :

«Սերժ Սարգսյանը եւ իր նմանները պատերազմում պարտվող կողմն են, այժմ նա պարտության համար ցանկանում է մեղադրել Փաշինյանին»,-ասել է Ալիեւը ու հավելել.«Երբ նա տեսավ, որ ադրբեջանական բանակն արդեն մոտենում է Խանքենդիին (Ստեփանակերտ) եւ կարող է բռնել նրա ականջից ու բերել Բաքու, նա վախկոտի նման փախավ այնտեղիցՙ դասալիքի պես: Ես նրան Սերժիկ եմ անվանում ոչ թե այն պատճառով, որ ուզում եմ նվաստացնել նրան, այլ որովհետեւ մեր արխիվները պարունակում են տեղեկատվություն, որ նրա ծննդյան վկայականում ՙ Կոմսոմոլի տոմսում, նա նշված է որպես Սերժիկ Սարգսյան: Հետագայում նա փոխեց իր անունը եւ դարձավ Սերժ. կարծես դա ընդունելի անուն էր»:

Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն արձագանքել է, որ Ադրբեջանի ղեկավարն իրեն պահում է գլուխգովան դեռահաս տղայի պես, որ ժամանակին ծեծ ուտելուց հետո վազել է հորը օգնության կանչելու:

«Բա ինչո՞ւ երեք կամ տասը տարի առաջ չէիր հրավիրում Արցախի Հանրապետության Մատաղիս գյուղ: Բա այն ժամանակ այդպես աքլորանայիր, երբ բողոքում էիր, որ փակ դռների հետեւում քեզ ճնշում են ճանաչել Արցախի անկախությունը:

Զարմանալի չէ, որ այն ամենից հետո, ինչ տեղի ունեցավ վերջին երեք տարում, սա ստանձնել է կապիտուլյանտի փաստաբանի դերը, պաշտպանության տակ առել նրան եւ միասին, ձեռք ձեռքի տվածՙ տեւական ժամանակ թիրախավորում են ինձ, իմ մարտական ընկերներին, որոնցից մեծ մասը Արցախի հերոսներ են:

«Դեզերտի՞ր» ասում ես: Ով խոսի դեզերտիրությունիցՙ դու լռի՛ր: Բոլորը գիտեն, թե արցախյան առաջին պատերազմում որտեղ էի ես, եւ որտեղ էիր դու, երբ քո հայրենակիցները զոհվում էին հայոց քաջազունների հետ պայքարում, որ հայ ժողովուրդը մղում էր իր հնագույն օրրանում ինքնապաշտպանության եւ Արցախի ազատագրման համար:

Տարիքդ այնպիսին էր, որ կարող էիր եւ պարտավոր էիր լինել մարտի դաշտում:

Որտե՞ղ էիր, ես գիտեմ: Ասա, թող ուրիշներն էլ իմանան:

Դու Հայաստանում հիմա լավ գործընկեր ունես, հրավիրի՛ր նրան, քանի որ ժամանակ ունես, իսկ երբ նա այլեւս գործընկերդ չլինի, այ այդ ժամանակ ես կգամ ե՛ւ Մատաղիս, ե՛ւ Արցախի Հանրապետության ցանկացած այլ տարածք»,-Ալիեւին պատասխանել է Սերժ Սարգսյանը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #37, 08-10-2021

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ