Ե՞ՐԲ ԵՆՔ ՁԵՌՔ ԲԵՐԵԼՈՒ BioNTech/ Pfizer-Ը

1

Երեկ հետմիջօրեին գերմանական ԶԼՄ-ները հաղորդեցին, թե Ֆինլանդիան էլ Շվեդիայի եւ Դանիայի նման կասեցնում է մինչեւ 30 տարեկան տղամարդկանց Moderna կորոնապատվաստանյութ ներարկելՙ հաշվի առնելով այն հանգամանքը, որ այն ստացած տարիքային նշված խմբի տղամարդիկ գանգատվել են սրտամկանի բորբոքումից: Շվեդիան եւ Դանիան հոկտեմբերի 6-ին էին արդեն ծանուցել, թե տարիքային այդ խմբին չեն առաջարկելու Modernaՙ առանց հստակեցնելու, թե քանի հոգի է սրտամկանի գանգատ ունեցել, շեշտելով, թե պատվաստանյութի կողմնակի ազդեցությունը շատ հազվադեպ է հանդիպել, կասեցումը պետք է դիտարկել որպես նախազգուշական միջոցառում: Նորվեգիան էլ մինչեւ 30 տարեկան պատվաստվել ցանկացողներին խորհուրդ է տալիս նախապատվություն տալ գերմանաամերիկյան BioNTech/ Pfizer-ին: Գերմանիայում տարբեր բժիշկներից եմ լսել, թե իրենց մոտ BioNTech/ Pfizer -ի մեծ չափաբաժին կա: Մնում է հուսալ, որ ՀՀ կառավարությունը ջանք կգործադրի ձեռք բերել կողմնակի ազդեցություններից զերծ BioNTech/ Pfizer-ը: