RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

#034, 2021-09-17 > #035, 2021-09-24 > #036, 2021-10-01 > #037, 2021-10-08 > #038, 2021-10-15

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #36, 01-10-2021



ՄՇԱԿՈՒՅԹ

Տեղադրվել է` 2021-09-30 22:41:25 (GMT +04:00)


Ընթերցված է` 817, Տպվել է` 1, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԱՌՑԱՆՑ ՁԵՎԱՉԱՓ ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐԻՆ

ԱՐՏԱՇԵՍ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ, Բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ, Կուլտուրայի ֆակուլտետի փոխդեկան

Օրերս «Նարեկացի» արվեստի կենտրոնում տեղի ունեցավ Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի Կուլտուրայի ֆակուլտետի Գեղարվեստական լուսանկարչության բաժնի ուսանողների եւ շրջանավարտների լուսանկարների ցուցադրությունը, որը համակարգում էր Օպերատորության, գեղարվեստական լուսանկարչության եւ ՍՄԳ ամբիոնի ասիստենտ, փորձառու դասախոս Արմեն Խաչատրյանը :

Ցուցադրությունն աչքի էր ընկնում ժանրային բազմազանությամբՙ բնանկար, դիմանկար, փաստագրական, նատյուրմորտ եւ այլն: Ուշագրավ էր նաեւ այն, որ լուսանկարների մեծ մասի հեղինակներն աղջիկներ էին, ինչը բավական ուրախալի փաստ է գեղարվեստական լուսանկարչության բնագավառի համար: Համակարգողի կողմից ուսանելի նախաձեռնություն էր նաեւ ցուցադրանմուշները բուհի կայքէջի առցանց հարթակ տեղափոխելը, ինչը հնարավորություն է տալու շարունակական ռեժիմով համալրել ցուցադրությունը նորանոր լուսանկարներովՙ այն ավելի հասանելի դարձնելով թե՛ բաժնի ուսանողներին եւ թե՛ արվեստասեր հանրությանը:

Առցանց ձեւաչափն անսպառ հնարավորություններ է ստեղծելու նաեւ բազում ուսումնագործնական այլ ծրագրերի իրականացման համար: Խոսքը, մասնավորապես, վերաբերում է լուսանկարներին վերտառություն տալու ունակության ձեւավորմանը: Առաջին հայացքից թվում էՙ սա պարզունակ աշխատանք է, սակայն իրականում դիպուկ եւ, մանավանդ, գեղարվեստական վերնագիր դնելը լուսանկարի հեղինակից պահանջում է գեղարվեստական լեզվամտածողություն, ունակություն, որն անշուշտ միանգամից չի տրվում, այլ ամբարվում է տարիների բազմատեսակ գրականության ընթերցանությամբ, այլ կերպ ասածՙ աշխարհայացքով: Բացի այդ, այսօր աշխատաշուկայում պահանջ է դրվում լուսանկարի համար պատրաստել համառոտ տեղեկատվական տեղեկանք, ասել է թեՙ լուսանկարչից պահանջվում է նաեւ գեղարվեստական խոսք:

Այս համատեքստում լուսանկարների առցանց հարթակի ստեղծումը հուսանք, որ մեծապես կնպաստի այստեսակ գործնական պարապմունքների անցկացմանըՙ հնարավորություն տալով ուսանողներին լուսանկարների շուրջ առավել լայն քննարկումներ անցկացնել, այս մասնագիտության նկատմամբ սեր ու ձգտում առաջացնել ու նորանոր դիմորդներ ներգրավել: Այս եւ նման խնդիրներ են դրված այսօր ամբիոնի առաջ:

Վերստին բարի երթ մաղթենք այս ուսանելի նախաձեռնությանը:

Հ.Գ. Լուսանկարների առցանց ցուցադրություն կարելի է մուտք գործել հետեւյալ լինկով կամ QR կոդով:

# https://sites.google.com/aspu.am/photogallery/%D5%A3%D5%AC%D5%AD%D5%A1%D5%BE%D5%B8%D6%80?fbclid=IwAR3USskyTzOGajHTdyK4RaW31QpqXfAfTgrCPkjSfWDsfaPvm6H5o0GDc

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #36, 01-10-2021

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ