RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

#034, 2021-09-17 > #035, 2021-09-24 > #036, 2021-10-01 > #037, 2021-10-08 > #038, 2021-10-15

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #36, 01-10-2021



Տեղադրվել է` 2021-09-30 22:41:25 (GMT +04:00)


Ընթերցված է` 1165, Տպվել է` 1, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԵՏ ԲԱՐԵԿԱՄՈՒԹՅՈՒՆ ԱՆԵԼԸ ՀԱԿԱՑՈՒՑՎԱԾ Է

ԳԵՎՈՐԳ ՄՈՂՐՈՎՅԱՆ, ՀՊՄՀ լրաագրության 4-րդ կուրս

Սեպտեմբերի 27-ին լրացավ Արցախյան 44-օրյա պատերազմի առաջին տարելիցը:Պատերացմից ուղիղ մեկ տարի անց Ադրբեջանը շարունակում է իր զավթողական եւ թշնամական քաղաքականությունըՙ ակնարկելով նոր հնարավոր պատերազմների եւ տարածքների զավթման մասին,մինչդեռ Հայաստանի ամենաբարձր ամբիոններից հայտարարվում է, որ մենք նոր տարածքներ գրավելու ցանկություն չունենք: Տարբեր ձեւաչափերով ընդհուպ խոսվում է Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ բարիդրացիական հարաբերություններ հաստատելու մասին: Շատերը միգուցե մոռացել են, որ Ադրբեջանի ռազմական հաջողությունները տեղի ունեցան թուրքական դոպինգի շնորհիվ:

Ադրբեջանի պատերազմում հաղթելը պետք չէ կապել միայն մեծ զինանոց ունենալու հետ: Ադրբեջանը չէր հաշտվել Արցախյան առաջին պատերազմում կրած դառը պարտության հետ եւ իր սերունդներին ու հասարակությանը հայատյացություն սերմանելու միջոցով, կարողացավ ստեղծել գաղափարախոսություն, որի հիմքում թշնամանքն էր եւ հողեր զավթելը կամ, ինչպես իրենք են ասում, «ազատագրելը»: Այս ամենին նպաստեց այն, որ Ադրբեջանում մանկահասակներին անգամ դաստիարակում էին այն ոգով, որ հայը թշնամի է եւ եթե դու չսպանես հային, ապա նա՛ կսպանի քեզ, որ հայերը «ցեղասպանություն» են իրագործել ադրբեջանցիների նկատմամբ, զավթելով նրանց պատմական տարածքները: Ռամիլ Սաֆարովին ազգային հերոսի կոչմամբ պարգեւատրելը այս ամենի լավագույն օրինակն էր:Փոխարենը ի՞նչ էինք անում մենք:Մենք միտված էին Արցախի հիմնախնդիրը լուծել միմիայն կլոր սեղանի շուրջ,մշտապես առաջնային էինք համարում բանակցությունները `գնալով խաղաղ կարգավորման ճանապարհով: Այն թշնամանքը, որը պետք է սերմանվեր թշնամու նկատմամբ,բացակայում էր: Փոխարենը Հայաստանում ոմանք մինչ օրս հիշատակում են ԽՍՀՄ-ի ժամանակաշրջանը, նշելովՙ որ ադրբեջանցու հետ բարեկամություն անել հնարավոր է:

Սակայն բարեկամության եւ խաղաղասիրության կոչեր անելուց առաջ հարկ է հայացք գցել դեպի Եռաբլուրը:

Թշնամին հիմա ավելի նենգ է քան երբեւէ: Ադրբեջանը իր ռազմական հաջողություններից արբածՙ խոսում է Սյունիքի եւ Զանգեզուրի զավթման մասին,բացում է պուրակ, որտեղ ամենալկտի կերպով ծաղրում է հայ զինվորի հերոսական կերպարը եւ այդ պուրակ կոչվածով իր գալիք սերունդներին ներարկում հակահայկական նոր չափաբաժին: Վերջերս էլ Ադրբեջանում հրատարակվեց պարտադիր դաավանդման դասագիրք` Արցախյան 44-օրյա պատերազմին վերաբերող, որում ագրեսոր Ալիեւը ներկայացվում է որպես հաղթական կերպար:

Մենք պետք չէ համակերպվենք կրած պարտության հետ,քանզի այդ ժամանակ ավելի կթուլանանք: Հարկավոր է պարզապես գալիք սերունդներին եւ ապագա զինվորներին դաստիարակել այն ոգով,որ մենք ունենք թուրք-ադրբեջանական տանդեմի պես թշնամի, որի հետ բանակցելը գործնականում հնարավոր է,սակայն բանակցությունների դաշտից բարեկամության անցնելը կհանգեցնի ծանրագույն հետեւանքների: Պետք է միշտ հիշել, որ թեկուզ դարեր էլ անցնեն Ադրբեջանը չի դառնալու քաղաքակիրթ, առաջադեմ պետություն, այդ հարցում նրան չեն կարողանում օգնլ նույնիսկ մեծ ֆինանսական ռեսուրսները, թեպետ Բաքուն էլ չի ձգտում քաղաքակրթության:

Այսպիսով պետք է փոխվի մոտեցումը թշնամի երկրի նկատմամբ, սակայն ոչ թե դեպի լավը, այլ` վատը: Պետք է դաստիարակվել գիտակցումով` որ նենգ թշնամին հասկանում է միմիայն ուժի լեզուն եւ բանակցելու հարցով հետաքրքրված չէ, ուստի նրան պետք է ոչնչացնել ֆիզիկապես, ինչը ժամանակին արել ենք, հետեւաբար կարող ենք ենք եւ կրկնել: Բավ է հանդուրժողական լինենք:

Տեղին է հիշել սպարապետ Վազգեն Սարգսյանի խոսքերը. «Ավելի լավ է մեզ համարեն ագրեսոր, քան մազապուրծ»:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #36, 01-10-2021

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ