RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

#034, 2021-09-17 > #035, 2021-09-24 > #036, 2021-10-01 > #037, 2021-10-08 > #038, 2021-10-15

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #36, 01-10-2021



Տեղադրվել է` 2021-09-30 22:41:25 (GMT +04:00)


Ընթերցված է` 1069, Տպվել է` 1, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՈՒՇԱՑԱԾ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ

ՆԱԻՐ ՅԱՆ

Ըստ Առողջապահության նախարարի հրամանիՙ հոկտեմբերի 1-ից գործատուները պետք է ներկայացնեն իրենց աշխատակիցների պատվաստման կամ ՊՇՌ թեսթի սերտիֆիկատները, հակառակ դեպքում սպառնում է ֆինանսական տույժ ֆիզիկական անձանց համարՙ 10-20.000, իրավաբանական անձանց համարՙ 40-120.000 դրամ:

Հոկտեմբերի 1-ի նախօրեին, սակայն, Արդարադատութան նախարարությունը պարզաբանում տարածեց, որում ասվում էՙ համաձայն Առողջապահության նախարարի հրամանիՙ ՊՇՌ հետազոտության բացասական արդունքը հավաստող սերտիֆիկատ ներկայացնելու պահանջը կիրառվելու է 14. 10. 2021-ից:

Նշենք, որ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը դեռ օգոստոսի 28-ին էր հայտարարել, որ պատվաստման կամ ՊՇՌ թեսթի սերտիֆիկատը պետք է ներկայացնել հենց հոկտեմբերի 1-ից: Փաստորեն, Արդարադատության եւ Առողջապահության նախարարությունների մասնագետների համատեղ քննարկման ու ընդհանուր որոշում կայացնելու համար մեկ ամիսն էլ բավական չի եղել:

Քանի որ քաղաքացիներն ու գործատուները առաջնորդվել են Առողջապահության նախարարի հրամանով, եւ Արդարադատության նախարարության ուշացած պարզաբանումը հրապարակվել է միայն սեպտեմբերի 30-ին, ուստի շատերն արդեն թեսթավորվել են սեպտեմբերի վերջին օրերին, որպեսզի հոկտեմբերի 1-ին սերտիֆիկատները ներկայացնեն: Ստացվում էՙ թեսթավորումն իզուր էր, եւ քաղաքացիները մեծ գումարներ են անիմաստ վատնել, եթե հաշվի առնենք, որ մեկ թեսթավորումը ՀՀ-ում արժե նվազագույնը 8.000 դրամ:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #36, 01-10-2021

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ