RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

#034, 2021-09-17 > #035, 2021-09-24 > #036, 2021-10-01 > #037, 2021-10-08 > #038, 2021-10-15

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #36, 01-10-2021



Տեղադրվել է` 2021-09-30 22:41:24 (GMT +04:00)


Ընթերցված է` 2046, Տպվել է` 1, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԿԱՐԵՆ ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ ՄԻ ՕՐ ԿԱՂՈԹԻ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՆԿԱՐԻ ԱՌՋԵՎ

Ս. ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

Լրագրողներին ահաբեկիչների հետ նույնականացնող արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը հավասարության նշան է դնում պետության խորհրդանիշերիՙ դրոշի, գերբի, օրհներգի ու Նիկոլ Փաշինյանի նկարի միջեւ: «Դրոշը, գերբը, երկրի ղեկավարի նկարը ինձ համար արժեքներ են, եւ այդ արժեքները պետք է հարգել»,- ասում է նա ու, խանդավառված Փաշինյանի նկարից եկող էներգիայով, շարունակում, թե հաճախ է նայում Փաշինյանի լուսանկարին ու մտորում. «Ընդհանրապես, պետության ղեկավարի լուսանկարը խորհրդանիշ է: Աշխատանքային գործունեության ժամանակ հաճախ է լինում, որ, նայելով լուսանկարին, հիշում եմ, որ պետք է լինել ազնիվ, անաչառ եւ պահպանել այն բոլոր պահանջները, որ մեր առաջ դրել է վարչապետը»:

Արդարադատության նախարարը, վստահ եմ, այդպես չի մտածում, դատում, բայց ղեկավարին շողոքորթելու ու նրան աստվածացնելու մոլուցքն ուղեղին մինչեւ վերջ խոնարհվելու հրահանգ է տալիս: Իշխանության անդամներից նա եզակին չէ, որ Փաշինյանի նկարին սրբորեն է վերաբերվում. Փողոցից իշխանության եկածները, որ անձի պաշտամունքը մերժելու ու իրավահավասարության մասին հայտարարություններ էին անում, Փաշինյանին հավատարիմների շարքում առաջին հորիզոնականը զբաղեցնելու համար ոչ միայն այդ հայտարարությունները, այլեւ բարոյական ու արժեքային սկզբունքներն են ոտնահարում:

Փաշինյանի նկարին նայող ու անշունչ պատկերի հետ գուցե զրուցող Անդրեասյանը, չի բացառվում, մի օր էլ աղոթի նրա նկարի առջեւ: «Շեֆի» համար ամեն ինչի պատրաստակամ անձինք ամեն ինչի են ընդունակ, միայն թե չզրկվեն բաղձալի պաշտոնից, ինչի մասին տարիներ շարունակ են երազել: Արդարադատության նախարարի աթոռից հանկարծ ու հանկարծ չզրկվելու համար Կարեն Անդրեասյանին ամեն դեպքում առաջարկում ենք առաջնորդվել հայտնի անեկդոտի տրամաբանությամբՙ հարյուր անգամ աղոթել, հարյուր անգամ մոմ վառել Փաշինյանի նկարի առջեւ:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #36, 01-10-2021

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ