RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

#034, 2021-09-17 > #035, 2021-09-24 > #036, 2021-10-01 > #037, 2021-10-08 > #038, 2021-10-15

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #36, 01-10-2021



Տեղադրվել է` 2021-09-30 22:41:24 (GMT +04:00)


Ընթերցված է` 1809, Տպվել է` 0, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՕՂԻՈՎ ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍ ԲՈՒԺՈՂ ՎԱՐՉԱՊԵՏՆ ԱՅԺՄ ԲՈԼՈՐԻՆ ԽՆԴՐՈՒՄ Է ՊԱՏՎԱՍՏՎԵԼ

Ս. ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ու վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերջին ժամանակահատվածում խոսում, բարձրաձայնում, համոզում ու խնդրում են Հայաստանի հպարտ ու արժանապատիվ քաղաքացիներինՙ անխտիր պատվաստվել ընդդեմ կորոնավիրուսի: Պատվաստման ցածր ցուցանիշները որոշակիորեն բարձրացնելու ու հասարակության շրջանում մարդկանցՙ պատվաստվելու դրական արդյունքի մասին իրազեկված լինելը, այնուհետՙ ինքնակամ պատվաստվելու պատրաստակամությունը բարձրացնելու համար կառավարական կաբինետի անդամները, Ազգային ժողովի պատգամաորները, բժիշկներն ու հանրային այլ դեմքեր պատվաստվում են տեսախցիկների առջեւ, որպեսզի քայլը վարակիչ լինի մյուսների համար: ՀՀ հպարտ ու արժանապատիվ քաղաքացիները, սակայն, որ կորոնավիրուսիՙ Հայաստանում հայտնաբերման առաջին օրերին երկրի ղեկավարումը ստանձնած անձից լսում էին, թե «վիրուսն ո՞ւմ շունն է», «թթի արաղով ու պինցետով կհաղթարահենք վիրուսին», այժմ, ըստ երեւույթին, Փաշինյանի առաջարկած մեթոդներովՙ թու-թու անելով ու օղի խմելով են փորձում վիրուսի դեմն առնել: Անլուրջ հայտարարությունների հետեւանքն այն է, որ օրվա ընթացքում ամեն ժամը մեկը վիրուսից մարդ է մահանում:

Պատվաստման համար տարվող հանրային արշավը, վստահաբար, կարող ենք ասել ձախողված է ի սկզբանե: Հանրային առողջապահությանը վերաբերող կարեւորագույն արշավը մեր աչքի առաջ ուղղակի զրոյանում է:

«Ինձ էլ չիպավորեցին» անիմաստագույն «հումորին» հիմա էլ հաջորդում է «պատվաստվեցի, ու արդեն տասը րոպե ողջ եմ» անիմաստ հումորը:

Սրա պատասխանատուն աշխարհը պատուհասած վիրուսի համար օղիաբուժության դեղատոմս առաջարկող վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու կաբինետի նախկին նախարար Արսեն Թորոսյանն են, որ կորոնավիրուսն առանձնապես վտանգավոր վիրուս չէր համարում:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #36, 01-10-2021

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ