RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

#034, 2021-09-17 > #035, 2021-09-24 > #036, 2021-10-01 > #037, 2021-10-08 > #038, 2021-10-15

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #36, 01-10-2021



Տեղադրվել է` 2021-09-30 22:41:24 (GMT +04:00)


Ընթերցված է` 1899, Տպվել է` 1, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՎԱԽՃԱՆՎԵԼ Է ՊՐՈՖ. ԼՅՈՒՍԻ ՏԵՐ-ՄԱՆՎԵԼՅԱՆԸ

Հ.Ծ.

Մեդֆորդի (Մասաչուսեթս) Թաֆթս համալսարանից պրոֆ. Քրիստինա Մարանջին «Միրոր-Սփեքթեյթրում» գուժում է մահը պրոֆ. Լյուսի Տեր-Մանվելյանի, որը տեղի է ունեցել սեպտեմբերի 20-ին:

Տեր-Մանվելյանը հիմնադիրն էր Թաֆթս համալսարանի Արվեստի եւ ճարտարապետության պատմության ֆակուլտետի Արթուր Դադյանի եւ Արա Օզտեմելի անվան հայկական արվեստի ամբիոնի, որի առաջին վարիչն էր դարձել 1984-ին: Ամբիոնը գործում է Հարվարդ, Մքգիլ, Բոստոն եւ Նորթիստերն համալսարանների համագործակցությամբ, որպեսզի հնարավոր լինի հայկական արվեստի պատմության դասընթացներ անցկացնել նաեւ այդ համալսարաններում:

Տեր-Մանվելյանը կրթությունն ստացել էր Ռադկլիֆի Հարվարդում, եւ դոկտորական պաշտպանել 1980-ին Բոստոնի համալսարանում: Նրա ատենախոսությունը համարվում է առաջինը նվիրված հայկական արվեստին, մասնավորապես Գեղարդի ճարտարապետությանն ու քանդակներին: Նա բազմաթիվ դասախոսություններ էր կարդացել հայ արվեստի պատմության վերաբերյալ եւ համեմատական ուսումնասիրություններ տրամադրել (1982-89 թթ.) արվեստաբանական բառարաններին եւ հանրագիտարաններին: Հատուկ ուշադրության են արժանի նրա հոդվածները հայկական գորգարվեստի պատմության վերաբերյալ: Նա պրպտող հետազոտող էր եւ անսովոր եռանդի տեր մի անձնավորություն, որ անշահախնդիր նվիրվածությամբ կենսունակ էր պահում հայկական արվեստի պատմությունը օտարներին ծանոթացնելու գործը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #36, 01-10-2021

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ