RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

#034, 2021-09-17 > #035, 2021-09-24 > #036, 2021-10-01 > #037, 2021-10-08 > #038, 2021-10-15

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #36, 01-10-2021



Տեղադրվել է` 2021-09-30 22:41:24 (GMT +04:00)


Ընթերցված է` 1828, Տպվել է` 2, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԴԱՎԻԹ ՏՈՆՈՅԱՆԻՆ ՈՒ ԴԱՎԻԹ ԳԱԼՍՏՅԱՆԻՆ ՄԵՂԱԴՐԱՆՔ Է ԱՌԱՋԱԴՐՎԵԼ

ՆԱԻՐ ՅԱՆ

Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը ձերբակալվել է: Քրեական գործը հարուցվել է պահեստազորի սպա Ցոլակ Խաչատրյանի կողմից Դավիթ Տոնոյանի դեմ ներկայացված հաղորդման հիման վրա. տեղեկացնում է ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապեր բաժինը:

Գործը քննվում է ԱԱԾ-ում, ըստ որիՙ պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերիՙ 2,277,323,840 դրամի վնաս:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ԱԱԾ-ն խուզարկել է Դավիթ Տոնոյանի բնակարանը: Զուգահեռՙ խուզարկություններ են իրականացվել Ռազմական ավիացիայի նախկին պետ Ավետիք Մուրադյանի , Գլխավոր շտաբի պետի տեղակալ Ստեփան Գալստյանի բնակարաններում:

Սեպտեմբերի 29-ի երեկոյան հայտնի դարձավ, որ Դավիթ Տոնոյանը ստորագրությամբ ազատ է արձակվել, իսկ սեպտեմբերի 30-ին ԱԱԾ-ն հրապարակեց հաղորդագրությունՙ տեղեկացնելով, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում շարունակվում է ՀՀ զինված ուժերի կարիքների համար ռազմամթերքի մատակարարման գործընթացում ՀՀ ՊՆ եւ զինված ուժերի բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու եւ պաշտոնեական կեղծիքներ կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը, որի շրջանակում առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու կասկածանքով ձերբակալվել են 2018-2020 թվականներին ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցրած Դավիթ Տոնոյանը, ինչպես նաեւ մատակարար կազմակերպության տնօրեն Դավիթ Գալստյանը :

ԱԱԾ-ի հաղորդագրութան մեջ նշված է, որ նույն օրը վերջիններս առանձնապես խոշոր չափերովՙ 2,277,323,840 ՀՀ դրամ գումար հափշտակելու եւ կեղծիքներ, հանրորեն վտանգավոր արարքներ կատարելու համար ներգրավվել են որպես մեղադրյալ, եւ միջնորդություններ են ներկայացվել դատարանՙ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #36, 01-10-2021

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ