RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

#030, 2021-08-19 > #031, 2021-08-26 > #032, 2021-09-03 > #033, 2021-09-10 > #034, 2021-09-17

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #32, 03-09-2021



Տեղադրվել է` 2021-09-02 23:06:44 (GMT +04:00)


Ընթերցված է` 1531, Տպվել է` 3, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՈՌՈԳՄԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԻ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ

ՀԱՍՄԻԿ ԱՎԵՏԻՍՅԱՆ

- Երեք երեխա ունեմ, ո՞վ պիտի պահի: Կաթը ջրի գին են դարձրել, խանութում վաճառվող ջրից ավելի էժան են մեզնից վերցնում : Այս տարվա խոտի գինն էլ հաշվի առնելովՙ կենդանի պահելուց պետք է «ձեռ քաշել»:

ՀՀ տարբեր մարզերի ու տարբեր համայնքների բնակիչներ դժգոհում են ոռոգման ջուր չունենալուց, ինչի հետեւանքով խոտի քանակը բավարար չէ, որն էլ խոտի գնի բարձրացման է բերել: Ի՞նչ է կատարվում ոռոգման ջրի համակարգում, ինչո՞ւ են դժգոհում գյուղացիները:

«Կաթը ջրի գին է դարձել, խոտըՙ ոսկու: Տարին չորային է, ջուր չկա, եւ խոտն էլ նորմալ ջրել չի ստացվել: Այսինքն` խոտ քիչ կա, իսկ եղածն էլ, բնականաբար, ավելի թանկ են ծախում: Եթե անցած տարի 1 հակ խոտին 800-1100 դրամ էինք տալիս, այս տարի 1300-1600 դրամ է տուկը, էլ չասած` վերջին հնձից հետո երեւի 2000 դրամ դառնա գինը»,- մեզ հետ զրույցում ասում է Գեղադիր գյուղի բնակիչներից մեկը:

Այս տարի հանրապետությունում անասնակերի խնդիր կա: Գյուղացիները նշում են, այս օրերին ձմռան խոտի պաշարն արդեն պատրաստ էր լինում, իսկ հիմա դրա բացակայության հետեւանքով ստիպված են կենդանիներին վաճառել:

«Եթե ծախենք` հնարավոր է, որ հետո էլ չկարողանա գնել, բայց դե ինչ անենք,պիտի հիմա կարողանանք գոյատեւենք, իսկ հետո ինչ պիտի անենքՙ չգիտեմ»,- ասում է Շիրակի մարզի բնակիչ Արամ Ավետիսյանը:

Եղած պայմաններում ոռոգման ջրի գինը` 11 դրամ/խմ-ի համար, արդեն իսկ թանկ է գյուղացու համար: Անասնակերի պակաս մարզի գրեթե բոլոր տարածաշրջաններում կա: Խոտհարքերում գյուղտեխնիկան հերթով գյուղացիների առվույտի ու վարսակի դաշտերով է անցնում, գյուղացու ասածՙ «առաջին բերան խոտքաղն են անում», երկրորդի սպասելիք էլ չունեն, խոտ չկա:

Անասունը հիմա դաշտից գրեթե սոված է գալիս, կաթնատվությունն էլ է նվազել, ասում է տիկին Լիդան.

«էն ժամանակ կովերս տասը լիտր կթվել են ամեն մեկը: Հմիՙ լիտրուկես, լիտրըմ, հեչ բան:Գինն էլ գին չէ, որ ծախենք, կուգան, յեքա կովին 130 հազար դրամ փող կուտան, որ անցած տարի 40 օրական հորթ եմ ծախել էդ գնի: Թե կրցանք պահել, պահենք, չէՙ երբ վերջացավ անասնակերը, մորթենք ուտենք:Մսի գինն էլ է իջե, ափսոս է էդքան էժան ծախենք »:

Հայաստանը հյուսիսարեւմտյան սահմանի մասում Թուրքիայի հետ կիսում է Ախուրյանի ջրամբարը: Վանանդի բնակիչներն նշում են նաեւ` եթե անգամ Թուրքիային պետք չլինի ջրամբարում կուտակված ջուրը, ապա կասկածներ ունեն, որ հնարավոր է` ջրամբարի` նրանց բաժին ջուրն ուղղակի բաց են թողնում, որպեսզի մեզ չմնա:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #32, 03-09-2021

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ