RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

#030, 2021-08-19 > #031, 2021-08-26 > #032, 2021-09-03 > #033, 2021-09-10 > #034, 2021-09-17

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #32, 03-09-2021



Տեղադրվել է` 2021-09-02 23:06:44 (GMT +04:00)


Ընթերցված է` 1636, Տպվել է` 2, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՊԱՏՎԱՍՏՎԵԼ, ԹԵ՞ ՈՉ, ԱՅՍ Է ԽՆԴԻՐԸ

ՀԱՍՄԻԿ ՄԽԻԹԱՐՅԱՆ

«Ես չեմ պատվաստվելու», «Ասում են պատվաստումից հետո օրգանիզմը վիրուսը շուտ ա ընդունում», «Ինչ լինում ա թող լինի, մի օր վերջ ի վերջո պատվաստվելու ենք», «Անիմաստ պատվաստվեցի, ոչ մի տեղ պետք չեկավ». սրանք խոսքեր են, որոնց հանդիպում ենք վերջին մի քանի ամսում պատվաստման մասին խոսելիս:

Հայաստանում օգոստոսի 31-ի դրությամբ կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը հասել է 242 հազար 135-ի: Համաճարակաբան Հասմիկ Ղազարյանը մեզ հետ զրույցում ասում է, որ գործ ունենք համավարակի չորրորդ ալիքի հետ եւ համաճարակային իրավիճակը հնարավոր է առաջիկայում ավելի բարդանա:

«Չորրորդ ալիքը աճում է, եւ դա բոլորս ենք նկատում վարակվածների ու մահացությունների թվով: Ցավալին այն է, որ արդեն շրջանառվում են վարակի մուտացիաները, մասնավորապես «Դելտա» շտամը: Կարող ենք ասել, որ գործ ունենք մի այնպիսի ինֆեկցիայի հետ, որն ավելորդ անգամ ապացուցում է իր անկանխատեսելիությունը ու հիշեցնում, որ զգոնությունը կորցնել դեռեւս պետք չէ»,- ասում է վարակաբանը:

Վերջին շաբաթներին կառավարությունը հայատարարեց համավարակային խստացումների մասին, որոնք վերաբերում են հատկապես փակ տարածքներում դիմակների կրմանը: Սակայն այսօր Երեւանի կենտրոնում եւ ոչ միայն Երեւանում, այլեւ մարզերում նույնպես, քաղաքային տրանսպորտում եւ փակ տարածքներում քաղաքացիները դիմակ չեն կրում, իսկ ոստիկաններ չկան, որոնք հսկողություն կիրականցնեն:

«Չեմ կարողանում շնչել դիմակով: Մի քանի ամիս առաջ ասում էինՙ պատվաստվեք ու կարող եք փակ տարածքներում էլ դիմակ չկրել, ես էլ պատվաստվեցի, որ հանգիստ շնչել կարողանամ: Իսկ հիմա ասում են կապ չունի պատվաստում ստացել եք, թե՞ ոչ, դիմակ պետք է կրեք»,- ասում է 52-ամյա քաղաքացին:

Քաղաքացիների մի մասը պատվաստվել է, մի մասը կարդում ու լսում է հակասական կարծիքներ պատվաստանյութերի մասին, իսկ մյուս մասը բուժհիմնարկներում սպասում է պատվաստման հերթին:

Հայաստանը պատվաստվում է ռուսական «Sputnik V», չինական «CoronaVac», բրիտանաշվեդական «Astra Zeneca», հիմա նաեւ չինական «Sinopharm» եւ գերմանա-ամերկյան «Pfizer» պատվաստանյութերով: Քաղաքացիների կարծիքները տարբեր են ինչպես պատվաստման, այնպես էլ պատվաստանյութերի մասին:

«Մեկ ամսից ավել է սպասում եմ, որ բուժհաստատությունը ստանա «Sputnik V» պատվաստանյութը, բայց դեռ չեն ստացել: Եթե պատվաստվեմ, ուրեմն միայն դրանով, անգլիական պատվաստանյութից մահացությունների թվերը շատ են, մի փոքր վախենում եմ»,- ասում է 24-ամյա Մանեն:

«Արդեն երկու ամիս է որոշել էի պատվաստվել «Sputnik V»-ով, բայց բուժհաստատությունում միտքս փոխեցի ու «CoronaVac» պատվաստանյութը ստացա. չեմ ջերմել մի փոքր մկանային ցավ ունեի, բայց միայն պատվաստման օրը հետո շատ լավ եմ ինձ զգացել»,- ասում է 37-ամյա Կարապետը:

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը Հանրային հեռուստատեսությամբ հայտարարել է, որ հնարավոր է հոկտեմբերի 1-ից աշխատող քաղաքացիները, որոնք կորոնավիրուսի դեմ պատվաստված չեն, պարտավորվեն 14 օրը մեկ քովիդ ՊՇՌ թեստ հանձնել: Գործատուներն իրենց աշխատակիցներից պետք է կա՛մ քովիդի թեստի բացասական պատասխան պահանջեն, կա՛մ էլ պատվաստման հավաստագիր: Այս դրույթին, նախարարի խոսքով, պետք է ենթարկվեն նաեւ պետական համակարգում աշխատողներն ու ուսումնական հաստատությունները: Փոփոխությունների այս փաթեթը, ըստ նախարարի, առաջիկայում կընդունվի:

Զրուցակիցներիցս 21-ամյա Սեդան ուսումը շարունակելու նպատակով մեկնում է Իսպանիա եւ չի կարողանում խուսափել թե՛ թեստավորումից, թե՛ պատվաստումից: «Վեց ամսով ուսումս պետք է շարունակեմ Իսպանիայում եւ դրա համար պետք է պատվաստվեմ,- ասում է նա:- Սակայն պատվաստումը դեռ ոչինչ չի նշանակում. մինչ Իսպանիա հասնելս պետք է գնամ Մոսկվա որտեղ հասնելու համար էլ պետք է նաեւ ՊՇՌ թեստ հանձնեմ, ստացվում է, որ պատվաստումս անիմաստ էր, քանի որ Իսպանիան իր երկիր մուտք գործողներին չի պարտադրում պատվաստվել կամ թեստ հանձնել, մինչդեռ Ռուսաստանը երկուսն էլ պարտադրում է: Իսկ բացատրություն չկա այն հարցին, թե պատվաստումից հետո ինչու եմ թեստավորվելու»:

Վիրուսը շարունակում է իր «բնականոն» ընթացքով աճել, իսկ քաղաքացիները փորձում են գտնել համավարակի սահմանափակումներից դուրս գալու իրենց միջոցները:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #32, 03-09-2021

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ