RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

#030, 2021-08-19 > #031, 2021-08-26 > #032, 2021-09-03 > #033, 2021-09-10 > #034, 2021-09-17

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #32, 03-09-2021



Տեղադրվել է` 2021-09-02 23:06:44 (GMT +04:00)


Ընթերցված է` 1619, Տպվել է` 2, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՆՈՐ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐԻ, ՆՈՐ ԿԱՆՈՆՆԵՐ

ՆԱԻՐ ՅԱՆ

Նոր ուսումնական տարվա մեկնարկից ուղիղ մեկ շաբաթ առաջ է ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը հայտարարեց, որ սեպտեմբերի 1-ից դասերը կազմակերպվելու են առկա ձեւաչափով եւ անկախ դասարաններում աշակերտների թվիցՙ ամենօրյա ռեժիմով: Ինչպես հայտնի է, նախորդ տարի եթե դասարաններում աշակերտների թիվը գերազանցում էր 20-ը, ապա ըստ կարգիՙ աշակերտները բաժանվում էին երկու խմբի եւ դպրոց հաճախում օրումեջ:

Նոր ուսումնական տարում, ըստ Առողջապահության եւ ԿԳՄՍ նախարարությունների հայտարարությանՙ այդ սահմանափակումը վերանում է: Սակայն նախորդ շաբաթ աշակերտների մեծ թիվ ունեցող դպրոցները պատրաստվում էին սեպտեմբերի 1-ից դասապրոցեսն անց կացնել նախկին ռեժիմովՙ օրումեջ եւ դասարանները բաժանելով երկու խմբերի:

ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը օգոստոսի 30-ին նորից անդրադարձավ նույն թեմայինՙ երկրորդ անգամ հայտարարելով, որ դասարաններում աշակերտների թվից անկախՙ դասերն անց են կացվելու ամենօրյա ռեժիմով ու աշակերտների ամբողջական թվով: Փոխնախարարի հրահանգը դպրոցների ղեկավարներին ու մանկավարժներին ստիպել է կարճ ժամանակում վերափոխել ուսումնական գործընթացի նախապատրաստումը եւ շուտափույթ կանոնակարգել դասապրոցեսի ամենօրյա ռեժիմը: Հակահամաճարակային կանոններըՙ ախտահանում, դիմակ կրել, պահպանվելու եւ վերահսկվելու են:

Նախարարության հրահանգովՙ այս տարվա առաջին դասարանցիների սեպտեմբերի 1-ը տեղի ունեցավ օգոստոսի 31-ին:

Նման որոշումը կայացվել է կորոնավիրուսի պատճառով, որպեսզի 37.000 առաջին դասարանցիներն ու նրանց ծնողները դպրոցների բակերում կուտակումներ չառաջացնեն ու չմեծացնեն համավարակի տարածման վտանգը:

Բացի այդ, այդկերպ տնօրեններն ու ուսուցիչներն ուշադրությունը կկենտրոնացնեն առաջին դասարանցիներին հավուր պատշաճի դիմավորելու, նրանց հետ ծանոթանալու վրա:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #32, 03-09-2021

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ