RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

#030, 2021-08-19 > #031, 2021-08-26 > #032, 2021-09-03 > #033, 2021-09-10 > #034, 2021-09-17

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #32, 03-09-2021



Տեղադրվել է` 2021-09-02 23:06:44 (GMT +04:00)


Ընթերցված է` 2611, Տպվել է` 3, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՍՈՎՈՐԱԿԱՆ ՍԱԴԻԶՄ

ՆԱԻՐ ՅԱՆ

Պրոֆեսոր Արմեն Չարչյանի առողջական վիճակը կալանավայրում վատթարացել է

«Իզմիրլյան» ԲԿ նախկին տնօրեն, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Չարչյանին գրավի դիմաց ազատ արձակելու որոշման դեմ դատախազության բողոքը բավարարել էր, եւ բժիշկն օգոստոսի 23-ից գտնվում էր «Վարդաշեն» ՔԿ-ում:

Բժշկի առողջական վիճակն օգոստոսի 30-ին վատթարացել է, նրան տեղափոխել են քաղաքացիական հիվանդանոցՙ «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոն:

Փաստաբան, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդեւանյանը հայտնել է, որ նման պայմաններում պետք է Չարչյանի խափանման միջոցի հարցով անհապաղ դատական նիստ հրավիրել:

Հիշեցնենք, որ Արմեն Չարչյանին մեղադրանք է առաջադրվելՙ ՀՀ ՔՕ 154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-դ կետի հատկանիշներով (ընտրողներին կաշառք տալը, կաշառք ստանալը, ընտրությունների ժամանակ բարեգործության արգելքի խախտումը կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելը):

Արմեն Չարչյանի փաստաբան Էրիկ Ալեքսանյանն օգոստոսի 31-ին հանդես եկավ հայտարարությամբՙ նշելով.«Պրոֆեսորը հետկրծոսկրային շրջանի սեղմող բնույթի ցավերի պատճառով 2021 թվականի օգոստոսի 24-ին տեղափոխվել է հիվանդանոց եւ նրա նկատմամբ կատարվել են բժշկական բազմաթիվ միջամտություններ: Ավելինՙ հենց 24.08.2021 թվականին պրոֆեսորը տարել է սրտամկանի սուր ինֆարկտ, որը զարգացել է դեռ քրեակատարողական հիմնարկում: Բացի այդ, Ա.Չարչյանի մոտ ախտորոշվել է նաեւ զարկերակային հիպերտոնիա III աստիճանի (կրիզիսային ընթացք): Սրտային անբավարարություն II ֆԴ: Ծանր շաքարային դիաբետ տիպ 2ՙ ինսուլին կախյալ: Խրոնիկ երիկամային անբավարարություն»:

Փաստաբանն էպիկրիզն ստացել է եւ սեպտեմբերի 1-ին մուտքագրել դատարանՙ մեկ անգամ եւս միջնորդելու հրատապ դատական նիստ հրավիրելու եւ պրոֆեսորին գրավով ազատ արձակելու հարցը քննարկելու վերաբերյալ, որովհետեւ, ինչպես նա է հավաստիացնում, Ա.Չարչյանին նման պայմաններում կալանքի տակ պահելը չի բխում անձնական ազատության իրավունքի բուն էությունից եւ իր մեջ պարունակում է խոշտանգման տարրեր:

Ազատամարտիկ, ռազմական բժիշկ Տարոն Տոնոյանն իր վրդովմունքն է հայտնել սրտամկանի կաթված ստացած Չարչյանի նկատմամբ իրավապահների անդրդվելի վերաբերմունքի հանդեպ. «Թեեւ իրավաբան չեմ, բայց իրավական տեսանկյունից Արմեն Չարչյանի նկատմամբ այս պահին ընտրված խափանման միջոց կալանքը փոքրոգիություն, վրեժխնդրություն է այս իշխանության կողմից, քանի որ որեւէ կերպ այլեւս չի կարող պարոն Չարչյանն ազդել քննության ընթացքի վրա, եւ իրեն կալանավորելու իմաստն անհասկանալի է»:

Նա դիմել է իշխանություններին. «Մի փոքր բարոյական եղեք, մարդկային մոտեցում դրսեւորենք: Սա այդ տարբերակը չէ: Այդ ի՞նչ հանցագործ է, որ պետք է կալանք կիրառվի: Ծիծաղելի է»:

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը եւս հրապարակավ բողոքի ձայնն է բարձրացրելՙ ասելով.«Այն քաղաքական հաշվեհարդարը, որ իրականացվում է Արմեն Չարչյանի նկատմամբ, եւս մեկ անգամ ապացուցում է, որ ՀՀ իրավական համակարգը ամբողջությամբ ծառայում է Նիկոլ Փաշինյանի քաղաքական թելադրանքին եւ ուղղորդումներին: Սա մեզ համար նորություն չէ. չէ՞ որ Փաշինյանն իր վարչապետական ճանապարհը սկսեց դատարանների բռնաճնշումով, նաեւ հայտարարելով, թե ով է այն դատավորը, որ կհամարձակվի իր կամքը չկատարել: Հայաստանը գնալով թաղվում է իրավական կամայականության ճիրաններում»:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #32, 03-09-2021

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ