RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

#030, 2021-08-19 > #031, 2021-08-26 > #032, 2021-09-03 > #033, 2021-09-10 > #034, 2021-09-17

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #32, 03-09-2021



Տեղադրվել է` 2021-09-02 23:06:43 (GMT +04:00)


Ընթերցված է` 2660, Տպվել է` 7, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՓԱՇԻՆՅԱՆԸ, ՓԱՍՏԱՑԻ, ՍԱՀՄԱՆԱԶԱՏՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ՄԵԿՆԱՐԿԸ ՏՎԵՑ

ՍԵՎԱԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

Օրեր առաջ, երբ ադրբեջանցները, իբրեւէ թե դանակահարության միջադեպի պատրվակով փակել էին Երեւան-Գորիս-Կապան ավտոճանապարհը, համոզում ունեի, որ ներկայացում հիշեցնող գործողությանը մեզ համար անակնկալ ինչ-որ հայտարարություն կամ պայմանավորվածություն է հետեւելու: Ցավոք, մտածածս անտեղի չէր: Միջպետական ճանապարհը բացելու անմիջապես հաջորդ օրը վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստի ժամանակ Նոր Առաջնաձոր ու Որոտան գյուղերը հիշատակեց ադրբեջանական տեղանուններովՙ էյվազլի եւ Չայզամ:

Ճանապարհը բացել-փակելու միջադեպ-ներկայացումը, կարելի է ասել, կողմերը լավ խաղացին: «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներն այնպիսի ոգեւորությամբ էին հայտարարում, թե ճանապարհը բաց է, ասես պատերազմի հաղթանակն էին ավետում: Նրանցից որոշներն անգամ կանգնել էին Ադրբեջանի վերահսկողությանն անցած ճանապարհատվածում, խրոխտ կեցված ընդունել, լուսանկարվել ու այն տարածել սոցիալական ցանցերում: Տպավորություն էր, թե ինչ-որ տարածքներ են ազատագրել ադրբեջանական գերությունից: Պատկերը սակայն առավել քան հստակ է: Ադրբեջանը շարունակում է իր օրակարգը թելադրելՙ Հայաստանից փորձելով ստանալ հնարավոր ամեն բան: Այս միջադեպը, փաստացի, Հայաստանի ու Ադրբեջանի սահմանազատման ու սահամանագծման գործընթացի մեկնարկն էր, ու Հայաստանը, վարչապետ Փաշինյանի շուրթերով, ադրբեջանական ճանաչեց Երեւան-Գորիս-Կապան ճանապարհատվածի 21 կմ-ը: Ճանապարհ «ազատագրելու», այնուհետեւ դրանք ադրբեջանական ճանաչելու հերթը, հուսանք, Տավուշում գտնվող 5-6 գյուղերին ու Տիգրանաշենին չի հասնի:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #32, 03-09-2021

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ