RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

#030, 2021-08-19 > #031, 2021-08-26 > #032, 2021-09-03 > #033, 2021-09-10 > #034, 2021-09-17

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #32, 03-09-2021



Տեղադրվել է` 2021-09-02 23:06:43 (GMT +04:00)


Ընթերցված է` 2884, Տպվել է` 8, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՀԱՐՑ ՀԱՅ ՊԱՏՄԱԲԱՆՆԵՐԻՆՙ Ի՞ՆՉ ՕՐ Է 1923-Ի, 2021-Ի ՀՈՒԼԻՍԻ 7-Ը

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Իլհամ Ալիեւը պատերազմում զոհվածների ընտանիքների, հաշմանդամների հետ հանդիպմանը սրբագրել է «արտասահմանյան ԶԼՄ-ների այն տեղեկությունը, թե Ադրբեջանը 7 շրջաններն է ազատագրել: «Շուշին, Հադրութը, Խոջավենդի շրջանի մոտ 60 տոկոսը, Սուղովուշան քաղաքը նույնպես ազատագրել ենք: Քարտեզին նայողը կտեսնի Ղարաբաղի եւ հայ-ադրբեջանական սահմանի ռազմավարական նշանակության կետերի վրա Ադրբեջանի տիրապետող դիրքը: 1923 թվականի հուլիսի 7-ը մեր ազգի համար ողբերգական էր, 2021-ին այդ սեւ էջը շրջեցինքՙ այսուհետ գեղեցիկ պատմության էջ է: 2021-ի հուլիսի 7-ին դեկրետ եմ ստորագրել Ղարաբաղի եւ Արեւելյան Զանգեզուրի տնտեսական գոտու վերաբերյալ: Պատմական արդարությունը վերականգնված է», ըստ «Ազերթաջի» օգոստոսի 27-ի գերմաներեն տարբերակի պարզաբանել է Ալիեւը: Թե ի՛նչ նկատի ունի «ողբերգական» ասելով, պատմաբանների մեկնաբանությանն արժանի է: Մեզ հայտնի է, որ 1923-ի հուլիսի 7-ին վարչականորեն կազմվել է ԼՂԻՄ-նՙ այնպես, որ անմիջական շփում չունենա Հայաստանի հետ, հետեւաբարՙ սեւ էր մե՛զ համար:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #32, 03-09-2021

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ