RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#029, 2021-08-12 > #030, 2021-08-19 > #031, 2021-08-26 > #032, 2021-09-03 > #033, 2021-09-10

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #31, 26-08-2021



ՄՇԱԿՈՒՅԹ

Տեղադրվել է` 2021-08-25 22:46:27 (GMT +04:00)


Ընթերցված է` 1435, Տպվել է` 3, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԻՏԱԼԱՑԻ ՀԱՅԱԳԵՏԻ ՄԱՀԸ

Ա. Բ.

Կյանքի 74-րդ տարում վախճանվել է միջազգային ճանաչում ունեցող իտալացի լեզվաբան, պրոֆեսոր Մորենո Մորանին ՙ Իտալիայում հայագիտության խթանողներից մեկը:

Ծնվել է 1947-ին, Միլանում, ուսանել Միլանի Կաթոլիկ համալսարանում, դասախոսել Տրենտոյի եւ Կատանիայի համալսարաններում, 1990-ից եղել է Ջենովայի համալսարանի լեզվաբանության պրոֆեսորՙ ղեկավարելով անտիկ եւ միջին դարերի եւ աշխարհագրության ու շրջակա միջավայրի ուսումնասիրությունների բաժինը: Հեղինակ է բազմաթիվ աշխատությունների հնդեվրոպական լեզվաբանության եւ, մասնավորապես, հայոց լեզվի վերաբերյալ: Հրատարակել է Նեմեսիոս Եմեսացու «Մարդկանց բնույթի մասին» աշխատության (1987) եւ Կեղծ Դիոնիսիոսի «Աստվածային անունների» հունարեն քննական բնագրերը (2010)ՙ զուգահեռներ կատարելով դրանց հայերեն թարգմանությունների հետ: Սանսկրիտից իտալերեն է թարգմանել Կալիդասայի «Շաքունթալան» (1982), հին հունարենիցՙ Էսքիլեսի ողբերգությունները (1987): Նրա հրատարակություններից են նաեւ «Հունական լեզվաբանության ներածությունը» (1999), «Լատինական լեզվաբանության ներածությունը» (2000) եւ «Հնդեվրոպական լեզվաբանության ուրվագծերը» (2007): Մորենո Մորանին եղել է Իտալիայում 1980-1990-ական թթ. կայացած դասական արեւելյան լեզուների, այդ թվումՙ հայերենի վերաբերյալ դասընթացների եւ սեմինարների նախաձեռնողներից: Հայկական ուսումնասիրությունների միջազգային ընկերակցության հովանու ներքո եւ Սորբոնի համալսարանի ու պրոֆեսոր Ջուստո Տրաինայի հետ համատեղ Ջենովայի համալսարանում կազմակերպել է «Հունարեն տեքստեր եւ հայերեն թարգմանւոթյուններ» աշխատաժողովըՙ նպաստելով հայագետների եւ հունագետների երկխոսությանը (զեկուցումները լույս են տեսել առանձին հատորով): «Բանբեր Մատենադարանի» հանդեսում (2014) հրատարակել է «Հայերենի կարեւորությունը 20-րդ դարի իտալական լեզվաբանական դպրոցում» հոդվածը (իտալերեն):

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #31, 26-08-2021

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ