RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#029, 2021-08-12 > #030, 2021-08-19 > #031, 2021-08-26 > #032, 2021-09-03 > #033, 2021-09-10

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #31, 26-08-2021



ՄՇԱԿՈՒՅԹ

Տեղադրվել է` 2021-08-25 22:46:27 (GMT +04:00)


Ընթերցված է` 1411, Տպվել է` 2, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՆՈՐ ԱՇԽԱՏՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՆՍԻԼՎԱՆԻԱՅԻ ՀԱՅԵՐԻ ՄԱՍԻՆ

Ա. Բ.

Լույս է տեսել հունգարացի պատմաբան, հայագետ Կոռնել Նադյի «Տրանսիլվանիայի հայ եկեղեցական միությունը (1685-1715)» անգլերեն ուսումնասիրությունը:

17-18-րդ դարերը Հունգարիայի եւ Տրանսիլվանիայի պատմության ու նաեւ Հունգարիայի կաթոլիկ եկեղեցու պատմության ամենակարեւոր ժամանակաշրջաններից էր, երբ երկրի արեւելյան եւ հյուսիսային շրջաններում սրվել է հակառեֆորմացիայի գործընթացը: Տրանսիլվանիայի հայերի պատմությունը, որոնք այնտեղ էին հաստատվել Մոլդովիայից եւ Պոդոլիեից 1668-1772 թվականներին, հեղինակը դիտարկել է եկեղեցական-պատմական այս համատեքստում, որպես չբացահայտված մի տարածք ինչպես հունգարական, այնպես էլ միջազգային եկեղեցա-պատմական տեսանկյունից: Հայերի եկեղեցական միությունը Տրանսիլվանիայում առաջին հերթին կապված է հայ կաթոլիկ եպիսկոպոս Օքսենտ Վրզարյանի (Օքսենդիո Վիրզիրեսկո, 1654-1715) միսիոներական ջանքերի հետ: Ինչպես նշել է Կոռնել Նադյը, իր աշխատության մեջ ինքը փորձել է պատասխաններ փնտրել նշված խնդիրների համարՙ հենվելով քիչ հայտնի եւ ցարդ չբացահայտված աղբյուրների վրա, ինչպես նաեւ քննադատաբար վերլուծելով մի քանի լրացուցիչ ուսումնասիրություն:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #31, 26-08-2021

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ