ՐԱՖՖԻ ՀԵՐՄՈՆ-ԱՐԱՔՍ

1

Խոր ցավով իմացանք մեր թերթի հնագույն աշխատակիցներից Րաֆֆի Հերմոն-Արաքսի մահը, որը պատահել է Երեւանում, վիրահատությունից հետո, սրտի աշխատանքը դադարելու հետեւանքով:

Րաֆֆին ծագումով պոլսահայ էր, համայնքում ծանոթ ընտանիքից: 1990-ականներին Հայաստան էր եկելՙ հայրենասիրական խանդավառությամբ: Աշխատում էր «Ազգ» թերթումՙ առավելաբար Թուրքիային ու պոլսահայությանը վերաբերող նյութեր ստորագրելով: Այնուհետեւ մեկնեց Փարիզ, որտեղից շարունակում էր իր թղթակցությունները: Ավելի ուշ վերադարձավ Ստամբուլ, որտեղ մի շրջան վարում էր Շիշլիի քաղաքապետի խորհրդականի պաշտոնը: Մի քանի տարի առաջ իր մայրիկի հետ ներգաղթել եւ ապրում էր Երեւանում:

Բուխ սրտով, քաղցրախոսիկ, լրագրողական սուր հետաքրքրասիրությամբ օժտված անձնավորություն էր:

Խմբագրությունը եւ ընկերները սգում են նրա վաղահաս մահը: