RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#027, 2021-07-16 > #028, 2021-07-23 > #029, 2021-08-12 > #030, 2021-08-19 > #031, 2021-08-26

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #29, 12-08-2021



Տեղադրվել է` 2021-08-12 02:43:32 (GMT +04:00)


Ընթերցված է` 3065, Տպվել է` 4, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՁՆԱԾ ՔԱՐՏԵԶՆԵՐԻ ԴԻՄԱՑՙ ԳԵՐԻՆԵՐԸ ԴԵՌ ԲԱՆՏՈՒՄ ԵՆ

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Գերմանիա

«Հայաստանը չի տրամադրել, չի էլ տրամադրելու ականապատ տարածքների քարտեզները, քանզի նպատակը Ադրբեջանի խաղաղ բնակչության կյանքին առավելագույն վնաս հասցնելն է», ըստ Ադրբեջանի պետական լրատվական գործակալության հունիսի 10-ի հրապարակման ասել է քաղաքագետ, միջազգային իրավունքի մասնագետ Միխայիլ Ֆինկելը : Մոսկվայում ծնված, ԱՄՆ-ում հոգեւոր կրթություն ստացած րաբբի Ֆինկելը Ադրբեջանի 2020-ի խորհրդարանական ընտրություններին ներկա դիտորդ է եղել Իսրայելից, գովաբանել դրանք, հետեւաբարՙ Բաքվին հավատարիմ փորձագետ է: «Հայկական կողմը շարունակում է պատերազմըՙ ռազմական գործողությունների ավարտից հետո էլ: Դա ահաբեկչություն է: Իսրայելն աշխատում է, որ ադրբեջանական կողմին փոխանցի Ղարաբաղն ականազերծելու առաջնակարգ տեխնոլոգիաներ: Դրանք անօդաչու սարքեր են, որ պիտի սկանավորեն հողի հաստությունը եւ գտնելով ականների տեղը, համապատասխան տեղեկատվությունը գերարագ փոխանցեն օպերատորին: Վերջին փորձարկումներն են ընթանում եւ շատ մոտ ապագայում բացառիկ այդ տեխնոլոգիան կտրվի ադրբեջանական կողմին», գրում է «Ազերթաջը»:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #29, 12-08-2021

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ