RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

#025, 2021-07-02 > #026, 2021-07-09 > #027, 2021-07-16 > #028, 2021-07-23

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #27, 16-07-2021



Տեղադրվել է` 2021-07-15 23:29:52 (GMT +04:00)


Ընթերցված է` 965, Տպվել է` 3, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՈՒՐԱԽԱԼԻ ԼՈՒՐ

2021 թ.-ի մայիսի 17-ից 23-ը Մոսկվայի կրթական սրահում տեղի ունեցավ նոր լայնամասշտաբ միջոցառում` Կրթության շաբաթ` նվիրված ժամանակակից կրթական տեխնոլոգիաներին եւ ժամանակակից կրթության արդյունավետ փորձին:

Ցուցահանդեսը գրավել էր գիտության եւ կրթության առաջատար հաստատությունների, պետական կառավարման մարմինների, ռուսական եւ համաշխարհային լրատվամիջոցների ուշադրությունը: Ցուցահանդեսին մասնակցում էին Ռուսաստանի ամենամեծ հրատարակչությունները: Նոր առցանց ձեւաչափերի շնորհիվ միջազգային կրթության շաբաթը կարողացավ հիմնովին ընդլայնել լսարանի հասանելիությունըՙ ավելացնելով միջոցառմամբ հետաքրքրված այցելուների քանակը ամբողջ աշխարհից:

Կրթության շաբաթվա շրջանակներում անցկացվել է ավելի քան 100 միջոցառում. թեմատիկ գիտաժողովներ, նստաշրջաններ, քննարկումներ, վարպետության դասեր:

Միջոցառումն անցկացվեց վիրտուալ ցուցահանդեսային տարածքի ձեւաչափով: Գիտական նյութերի եւ կրթական զարգացումների մասին առցանց ստենդները ներկայացրեցին առաջատար գիտնականներ եւ մանկավարժներ:

Անվանի գիտնական, «Ազգ»-ի երկարամյա թղթակից Ստեփան Պապիկյանի գիտական աշխատանքի համառոտագիրը ներառվել է Մոսկովյան միջազգային կրթության սրահի հատուկ կատալոգում: Հարկ է նշել,որ Ս.Պապիկյանի գիտական աշխատանքները բազմիցս մեծ արձագանք են գտնում միջազգային ասպարեզում:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #27, 16-07-2021

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ