RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

#025, 2021-07-02 > #026, 2021-07-09 > #027, 2021-07-16 > #028, 2021-07-23

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #27, 16-07-2021



Տեղադրվել է` 2021-07-15 23:29:51 (GMT +04:00)


Ընթերցված է` 1139, Տպվել է` 1, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՀՈՒՍԱՆՔ ՀՀ ԱԳՆ-Ն ԿԱՐՁԱԳԱՆՔԻ

Ա. ՀՈՎՍԵՓՅԱՆ

Գերմանական հեռուստատեսության առաջին ալիքը` ARD-ն կիրակի` հուլիսի 18-ին «Աշխարհի հայելի» հաղորդման շրջանակներում ցուցադրելու է «Բայրիշե ռունդֆունկի» (BR) արտասահմանցի թղթակիցների պատրաստած ռեպորտաժները, որոնցից մեկը Լեռնային Ղարաբաղի մասին է: Ամբողջական վերնագիրը «ԼՂ. վերադարձ կորուսյալ հայրենիք» արտացոլում է, որքան էլ զարմանալի է, միակողմանի պատմություն: ARD-ի Մոսկվայի թղթակից Յո Անգերերը (Jo Angerer) պատմում է, թե 1991 թվականի արյունալի հակամարտության պատճառով, որն ավարտվեց հայերի հաղթանակով, հազարավոր ադրբեջանցիներ ստիպված էին փախչել: Նրանցից շատերն այսօր էլ թշվառ պայմաններում իրենց ծածկն են գտել Բաքվի արվարձանների` փախստականների համար նախատեսված կեցավայրում: Անցյալ տարի Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի մի մասը վերանվաճեց: Եվ հիմա շատ փախստականներ հույս ունեն, թե կվերադառնան իրենց հին «հայրենի տուն»: Ակնկալում ենք, որ Հայաստանի իշխանությունները խիստ կարձագանքեն այս միակողմանի, գութ ու խիղճ չճանաչող արծաթով ստեղծված տեսանյութին:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #27, 16-07-2021

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ