RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

#024, 2021-06-25 > #025, 2021-07-02 > #026, 2021-07-09 > #027, 2021-07-16 > #028, 2021-07-23

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #26, 09-07-2021



Տեղադրվել է` 2021-07-08 23:03:13 (GMT +04:00)


Ընթերցված է` 961, Տպվել է` 2, Ուղարկվել է էլ.փոստով` 0

«ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԶՐՊԱՐՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ» ԹԵՄԱՅՈՎ «ԳԻՏԱԺՈՂՈՎ» ՔՈՋԱԷԼԻՈՒՄ

Հ. ՉԱՔՐՅԱՆ

Կազմակերպիչն է քաղաքի «Հեյդար Ալիեւի անվան մշակույթի տունը»

Քոջաէլին Մարմարա ծովի առափնյա քաղաքներից է, որտեղ գործում է «Հեյդար Ալիեւի անվան մշակույթի տուն» միությունը, որը հուլիսի 3-ին կազմակերպել է այսպես կոչված գիտաժողով, որտեղ քննարկվել են «հայերի ցեղասպանության վերաբերյալ զրպարտությունները»: Ընդ որում այս «գիտաժողովը» կազմակերպվել է «ի պատասխան հայկական սփյուռքի զրպարտություններին» նախագծի շրջանակում, որի հեղինակն է Ալիեւի անվան վերոհիշյալ տունը:

«Գիտաժողովի» մասին հուլիսի 3-ին նշել է «Հայ Թերթը», հիմք ընդունելով «haberler com» կայքէջի հրապարակումը, որը քաղված է պաշտոնական «Անադոլու» գործակալության հաղորդագրությունից: Գործակալության վկայությամբ «գիտաժողովը» գումարվել է Քոջաէլիի «Լեյլա Աթաքան» մշակույթի կենտրոնում, մասնակցել են Թուրքիայի ադրբեջանական միջխորհրդարանական բարեկամության խմբի ղեկավար Շամիլ Այրըմը, Էրդողանի «Արդարություն եւ բարգավաճում» կուսակցության Քոջաէլիի պատգամավոր Իլյաս Շեքերն, քաղաքապետի պաշտոնակատար Յաշար Չաքմաքը եւ այլք:

Այրըմը ելույթում ասել է, որ հայերի բռնությունները խաղաղ թուրք բնակիչներին եղել են ահավոր եւ տարեցները մինչեւ օրս չեն կարողանում մոռանալ դրանք եւ խոսել է Իգդիրում, Էրզրումում, Աղրիում եւ Վանում իբր հայտնաբերված ընդհանուր գերեզմանների մասին: Ապա ընդգծել է, որ իրենք չեն ցանկանում երբեւէ անդրադառնալ այդ դառը իրադարձություններին, որովհետեւ հարաբերությունները բարեկամության եւ դրացիության հունով զարգացնելու մտադրություն ունեն: Այնուհետեւ Շամիլ Այրըմը շարունակել է. «Նոյեմբերի 9-ին Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ ստորագրված եռակողմ հայտարարության հոդվածներից մեկը խիստ հետաքրքրում է Թուրքիային. դա Զանգեզուրի միջանցքին վերաբերող հոդվածն է: Ի՞նչ է դա նշանակում: Նշանակում է, որ դու ավտոմեքենայով Անկարայից Նախիջեւանով կարող ես անարգել մուտք գործել թուրքալեզու հանրապետություններ: Թեեւ հայերը դիմադրում են, սակայն ռուսներն այս հարցում չափազանց լուրջ են եւ այո են ասում: Միջանցի բացման առումով խիստ շահագրգիռ է նաեւ Ադրբեջանը: Ամենայն հավանականությամբ այս միջանցքը կբացվի»:

Մոտավորապես նույն բովանդակությամբ ելույթ է ունեցել պատգամավոր Շեքերը , ապա խոսել է Թուրքիայի հզորության մասին, ասել է, որ այդ հզորությունը եթե չլիներ, ապա հազիվ թե Ադրբեջանին պատերազմում հաջողվեր հասնել հաջողության: Թուրքիաի ադրբեջանական միությունների ֆեդերացիայի եւ Հայդար Ալիեւի անվան մշակութային տան նախագահ Բիլալ Դյունդարը ներկաներին իրազեկել է «պատասխան հայկական սփյուռքի զրպարտություններին» նախագծի մասին:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #26, 09-07-2021

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ