RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

#024, 2021-06-25 > #025, 2021-07-02 > #026, 2021-07-09 > #027, 2021-07-16 > #028, 2021-07-23

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #26, 09-07-2021



Տեղադրվել է` 2021-07-08 23:03:13 (GMT +04:00)


Ընթերցված է` 1204, Տպվել է` 1, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՀԶՈՐ ԵՎ ԱՊԱՀՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏԵՍԼԱԿԱՆԸ

ՎԱԶԳԵՆ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Արդեն ժամանակն է վերանայելու Հայկական պետականության եւ հասարակության բոլոր բաղադրիչները եւ ստեղծելու նոր ու հզոր պետություն, որն ունակ է դիմակայելու տարածաշրջանային եւ միջազգային բոլոր մարտահրավերներին: Վերջին 3 տարվա մեր պատմությունն ապացուցեց, որ հայությունն ապրել է պատրանքներով, իսկ հայկական պետութունը ի վիճակի չէ քաղաքական սուբյեկտ լինելու, եւ միջազգային ուժերը Հայաստանը, իմաՙ հայությանը, օգտագործում են որպես քաղաքական օբյեկտ, որը երբ ցանկանան կարող են օգտագործել որպես մանրադրամ...

Արցախյան հիմնախնդրի ներկա իրադրությունն ապացուցում է, որ այսպես կոչված ՀՀ կառավարությունն եւ այսպես կոչված ընդդիմությունը միայն աշխատում են իրենց գոյությունը քարշ տալու համար, եւ ոչ թե լուծելու հայության դիմաց ծառացած խնդիրները: Այս իրավիճակում հայությունը դարձել է անտարբեր իր ճակատագրի նկատմամբ: Նրա այսօրվա հիմնական խնդիրը ռազմաքաղաքական վերնախավի բացակայությունն է հայկական իրականությունից, որն էլ հնարավորություն է տվել դրսի ուժերին ու ներսի դրածո «քաղաքական գործիչներին» ժողովրդին բաժանել ներկաների եւ նախկինների, սեւերի ու սպիտակների, լավերի ու վատերի եւ այլ հակադիր կողմերի:

Այսօր ողջ հայության աչքերն ուղղված են դեպի Հայաստանի ժողովուրդը, քանի որ համայն հայության գոյության միակ գրավականը Հայաստանի Հանրապետությունն է: Այսօր Հայաստանում ապրող ամեն մի անհատից է կախված հայության հետագա ճակատագիրը, ու ամեն մի ՀՀ քաղաքացի պետք է հասկանա, որ ինքը պահապանն է ազգային այն դրոշի, որն իրեն ժառանգություն է հասել Տիգրան Մեծից: Անհրաժեշտ էՙ հասկանանք, որ լավագույն ապագա ունենալու համար պետք է կառուցենք հզոր եւ զարգացած Հայաստան:

Ուստի հասարակության համախմբման ամենակարեւոր գործոնը յուրաքանչյուրիս կողմից գիտակցված պատասխանատվությունն է: Այսպիսով կկարողանանք կառուցել հասարակություն, որն ի վիճակի է դիմագրավելու իր դեմ ծառացած խնդիրներն ու դժվարությունները: Այսուհետ ամեն մի հայ իր ԵՍ-ի փոխարեն պետք է օգտագործի ՄԵՆՔ-ը, որ դառնանաք մի բռունցք: Այսկերպ կկարողանանք ապահովել մեր երկրի զարգացումը եւ առաջադիմությունը, որի հիման վրա կկառուցվի ապահով երկիր ամբողջ հայության համար, եւ հայը, աշխարհի որ ծայրում էլ լինի, հպարտանալու է իր արմատներով: Խելացի եւ բանական հայը գիտակցում է, որ իրենից է կախված ամբողջ մի ժողովրդի ճակատագիրն ու պատմական հիշողությունը:

Ժամանակն է վերանայելու մեր մտածելակերպըՙ հանուն ՀԶՈՐ ԵՎ ԱՊԱՀՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ, ՀԱՆՈՒՆ ՄԵՐ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՈՒ ԲԱՐԳԱՎԱՃՄԱՆ:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #26, 09-07-2021

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ