RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

#024, 2021-06-25 > #025, 2021-07-02 > #026, 2021-07-09 > #027, 2021-07-16 > #028, 2021-07-23

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #26, 09-07-2021



Տեղադրվել է` 2021-07-08 23:03:13 (GMT +04:00)


Ընթերցված է` 1015, Տպվել է` 2, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ԹՈՒՐՔԱԿԱՆ ՌԱԶՄԱԲԱԶԱ՞

Թուրքիայի իշխանությունը տարբեր առիթներով չի թաքցրել իր մտադրությունըՙ Ադրբեջանում թուրքական ռազմաբազայի կառուցման մասին: Վերջերս Ադրբեջան կատարած այցի ժամանակ այդ թեմային անդրադարձել էր նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը :

Երեւան-Մոսկվա տեսակամուրջի ժամանակ, Սպուտնիկ-Արմենիայի սրահում, անդրադառնալով այս հարցինՙ ՌԴ Դաշնության խորհրդի միջազգային գործերի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Վլադիմիր Ջաբարովը , սակայն, նշել է, որ դա հազիվ թե դուր գա Ռուսաստանին, քանի որ ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի ռազմաբազայի հայտնվելն իր գործընկեր, նախկինում «եղբայրական հանրապետություն» երկրում Ռուսաստանի համար շատ բացասաբար կընկալվի: Ջաբարովը նաեւ տեսակետ է հայտնել, որ Թուրքիան հազիվ թե այդպիսի գաղափարի իրագործմամբ ուզենա փչացնել հարաբերություններն իր հյուսիսային մեծ հարեւանի հետ: Մնում է հասկանալՙ ինքը, Բաքուն, ի՞նչ է մտածում իր տարածքը թուրքական ռազմաբազայի վերածելու այս տուրեւառի մասին:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #26, 09-07-2021

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ