ԳԻՐՔ ՆՎԻՐՎԱԾ ՏՆՏԵՍԱԳԵՏՆԵՐԻՆ

2

Լույս է տեսել ՀՀ ԳԱԱ Մ. Քոթանյանի անվան տնտեսագիտության ինստիտուտի տնօրեն, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ,տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Վլադիմիր Հարությունյանի կողմից 2008-2020թթ. ընթացքում ՀՀ կառավարություն ներկայացված կիրառական առաջարկությունները բովանդակող գիրքը, 248 էջ ծավալով: Տպագրվել է տնտեսագիտության ինստիտուտի գիտխորհրդի որոշմամբ: Գրքի գիտական խմբագիրներն են` տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Գրիգորի Վահանյանը եւ տնտեսագիտության թեկնածու Լիլիթ Սարգսյանը : Որպես գրախոսներ հանդես են եկել տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Ռոբերտ Սարինյանը եւ տնտեսագիտության թեկնածու, դոցենտ Քրիստինե Բաղդասարյանը :

Ժողովածուում ամփոփվել են ՀՀ ԳԱԱ Մ.Քոթանյանի անվան տնտեսագիտության ինստիտուտում 2006-2020թթ. ընթացքում Վլադիմիր Հարությունյանի կողմից կատարված հետազոտական աշխատանքները, որոնցից բխող կիրառական առաջարկությունները ներկայացվել են ՀՀ կառավարությանը: Դրանք արդիական են եւ կարող են օգտակար լինել ՀՀ գործող եւ ապագա կառավարությանը ռազմավարական տարբեր խնդիրներ լուծելու համար:

Հարկ է նշել, որ այդ առաջարկություններից շատերը այս կամ այն չափով օրենսդրական ուժ են ստացել: Առաջարկությունները կիրառման դեպքում անտարակույս կնպաստեն Հայաստանի տնտեսության զարգացմանը,անվտանգության ամրապնդմանը եւ բնակչության բարեկեցության բարձրացմանը:

Գիրքը կարդացվում է հետաքրքրությամբ եւ կարող է օգտակար լինել ոչ միայն օրենսդրական հարցերով զբաղվող անձանց, այլ նաեւ տնտեսագետների եւ ուսանողների համար: Գրքի տպաքանակը 100 օրինակ է: