RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#020, 2021-05-28 > #021, 2021-06-04 > #022, 2021-06-11 > #023, 2021-06-18 > #024, 2021-06-25

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #22, 11-06-2021



Տեղադրվել է` 2021-06-11 13:24:54 (GMT +04:00)


Ընթերցված է` 2725, Տպվել է` 6, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԽՈՍՔ ԸՆԿԵՐՈՋ ՀԻՇԱՏԱԿԻՆ

ՍՈՒՐԵՆ Թ. ՍԱՐԳՍՅԱՆ, պգդ, պրոֆեսոր

Տասնամյակներ առաջ ծանոթացանք, շփվեցինք ու մտերմացանք ու այդ մտերմությունը շարունակվեց ցայսօր: Հաճախակի էինք հանդիպում, զրուցում ամեն ինչի մասին: Բայց վերջին տարիների հիմնական թեման հայրենիքն ու ազգիս ապագան էր: Առանց քեզ մտահոգություններս կիսատ կլինեն, լուծումների բանալիներըՙ թերի...

Մի քանի օր առաջ այցելեցի ու հասկացա, որ չարորակն արդեն հաղթել է... Ցավում եմ, շատ եմ ցավում...Լավ, մաքուր ու մինչեւ վերջ նվիրվող, հանուն ընկերոջ ամեն դժվարության պատրաստ, բարի, մարդասեր ու շատ խելացի, հանրագիտակ մտքի տեր: Խորը ցավով տեղեկացանք, որ հունիսի 5-ին կյանքից հեռացել է Եվրոպայի եւ Ռուսաստանի Բնական Գիտությունների ակադեմիաների ակադեմիկոս, Հայկական Բժշկական ինստիտուտի ստոմատոլոգիայի ամբիոնի վարիչ, դոկտոր-պռոֆեսոր Լեւոն Հրանտի Անդրիասյանը :

Ավարտելով Մխիթար Հերացու անվան Երեւանի Բժշկական համալսարանը եւ ստանալով ատամնաբույժի որակավորում, Լեւոնն այնուհետեւ իր ողջ կյանքը նվիրաբերեց այդ մասնագիտությանը: Մեծ է նրա ներդրումն հատկապես գիտական բնագավառում: Գիտագործնական գործունեության տարիների ընթացքում հեղինակել է երկու հարյուրից ավելի նորություններով հարուստ գիտական հոդվածներ եւ մեթոդական ձեռնարկներ: Հեղինակել եւ համահեղինակել է մասնագիտական գրքեր եւ դասագրքեր, հիմնադրել է երկու գիտական պարբերականներ, եղել է «Տրապզոն-Արդվին-Բաթում» հայրենակցական միության համահիմնադիրը: Երկար տարիներ դասավանդել է Երեւանի տարբեր բժշկական համալսարաններում: Ղեկավարել է շուրջ 15 թեկնածուական թեզ:

Գիտական ավանդի համար պարգեւատրվել է Հայաստանի Ստոմատոլոգների ասոցիացիայի երկու ոսկե մեդալով, Եվրոպական Բնական Գիտությունների ակադեմիայի Ալբերտ Շվեյցերի, Ռոբերտ Կոխի, Ռուդոլֆ Վիրխոֆի եւ Պոլ Էրլիխի անվան մեդալներով:

Լյով ջան, դու մաքուր ու արժանապատիվ ես ապրել, դու երկնային կյանքում ամենայն բարիքի ես արժանանալու... Ցավոտ է, շատ է ցավոտ: Կփորձեմ ցավակցել բոլոր նրան ճանաչողներին, քանի որ գիտեմՙ ով ճանաչել է հաստատ ցավ է ապրելու: Նաեւ ինձ եմ ցավակցում, որ դիմանալ լինի... Հավերժ փառք, իմ լավ ընկեր, մեծ մարդ, ԼՅՈՎ ջան.......

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #22, 11-06-2021

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ