RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#015, 2021-04-23 > #016, 2021-04-30 > #017, 2021-05-07 > #018, 2021-05-14 > #019, 2021-05-21

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #17, 07-05-2021



Տեղադրվել է` 2021-05-07 00:00:40 (GMT +04:00)


Ընթերցված է` 1291, Տպվել է` 5, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՄԻՊ-Ը ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՎՍՏԱՀՈՒԹՅՈՒՆ Է ՎԱՅԵԼՈՒՄ

Ազգային ժողովում ՄԻՊ տարեկան զեկույցը ներկայացնող Արման Թաթոյանի ելույթում իր ողջ հմայքով երեւաց անարդյունավետ պետության պատկերը բոլոր ոլորտներումՙ սկսած սոցիալական համակարգից, քովիդի հետ կապված մարդու իրավունքների խախտման դեպքերից, ազատազրկվածների իրավունքներից, մինչեւ ազգային անվտանգության ու արժանապատվության հետ կապված խնդիրներ հետպատերազմյան եւ պատաերազմական շրջանում:

Նրա աշխատանքը օրինակելի համարեցին ե՛ւ ընդդիմադիր, ե՛ւ իշխանական պատգամավորներըՙ մանավանդ հետպատերազմյան ժամանակի խնդիրների բարձրացման առումով միջազգային ատյաններում: Անգամ նշվեց, որ ՄԻՊ աշխատանքը օրինակելի է համարվել Եվրոպայում, նրա աշխատանքի փորձն ուսումնասիրվել էՙառանձնացնելով եւ ՄԻՊ գրասենյակի համակարգված աշխատանքը, եւ Արման Թաթոյանի անձնական որակները:

Չնայած աղմուկից այս դեպքում էլ հնարավոր չեղավ խուսափելՙ նրա ու քայլական Մարիա Կարապետյանի միջեւ բանավեճ ծագեց, Կարապետյանն անգամ քաղաքական ենթատեքստեր գտավ ՄԻՊ գործունեության մեջ, երկու կողմն էլ ավելի ուշ իրենց ելույթները կոշտացրին: Բոլոր դեպքերում ՄԻՊ-ը կարողացավ արտացոլել նաեւ Հայաստանին ներկայացվող բոլոր մարտահրավերներըՙ վերջին պատերազմի հետեւանքների ներքո, ու լավ է, որ ՄԻՊ ինստիտուտի տեղեկություններն ու զեկուցագրերը միջագային վստահություն են վայելում:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #17, 07-05-2021

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ