RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
#014, 2021-04-16 > #015, 2021-04-23 > #016, 2021-04-30 > #017, 2021-05-07 > #018, 2021-05-14

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #16, 30-04-2021



Տեղադրվել է` 2021-04-29 22:54:57 (GMT +04:00)


Ընթերցված է` 1141, Տպվել է` 2, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԱՐԴՅՈ՞Ք ՎԱՐՉԱՊԵՏԻ ՀՐԱԺԱՐԱԿԱՆԻՑ ՀԵՏՈ ՎԱՐՉԱՊԵՏԸ ՉՊԵՏՔ Է ՊԱՇՏՈՆԱՎԱՐԻ

ԷԼԱԴԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ, Ուսանող

«Վերլուծելով Հայաստանի օրենսդրությունն արձանագրումն եմ առ այն, որ վարչապետի հրաժարականի պարագայում չի կարող լինել վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար»:

Սա 2018 թվականի Նիկոլ Փաշինյանի խոսքերն են «թավշյա հեղափոխության» հերթական ելույթի ժամանակ:

Այժմ իրավաբանները արձագանքում են ասելով...

Իրավաբաններն են փոխվե՞լ, թե՞ օրենսդրությունը: Եվ առհասարակ, ովքե՞ր էին այդ վերլուծողները, հիմա վերլուծո՞ւմ են:

Լեւոն Բաղդասարյանը , Լեվ Գրուպ փաստաբանական գրասենյակի գլխավոր տնօրենը, պարզաբանում է հարցը ՀՀ օրենսդրության համապատասխան.

Վարչապետի հրաժարական տալու հայտարարությունից հետո տարբեր անձանց, այդ թվում եւ իրավաբանների կողմից տարաբնույթ հայտարարություններ, մեկնաբանություններ են արվում Փաշինյանի հետագա պաշտոնավարման հետ կապվածՙ մինչեւ նոր կառավարության կազմավորումը: Անգամ օրինակներ են բերվում այլ երկրների փորձից:

Նման դեպքում պետք է ղեկավարվել բացառապես ՀՀ հիմնական օրենքով, անկախ նրանիցՙ դա իշխանության կամ ընդդիմության քիմքին դուր է գալիս, թե՞ ոչ: Հայաստանի Հիմնական օրենքի 158 հոդվածը կարգավորում է կառավարության հրաժարականը: Մասնավորապես, վարչապետի կողմից հրաժարական ներկայացնելու դեպքում կառավարության անդամները շարունակում են պարտականությունների կատարումը, մինչեւ նոր կառավարության կազմավորումը:

Նույն օրենքի 146 հոդվածի ուժով կառավարությունը գործադիր իշխանության բարձրագույն մարմինն է, որի ղեկավարն, իրավամբ, երկրի վարչապետն է: ՀՀ Հիմնական օրենքով այլ բան չի ասվում որպես վարչապետի հրաժարականից հետո վերջինիս կողմից չպաշտոնավարելու իմպերատիվ պահանջ, ուստի ՀՀ կառավարությունը, վարչապետի գլխավորությամբ, պետք է շարունակեն իրենց պարտավորությունների կատարումը մինչեւ նոր կառավարության կազմավորումը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #16, 30-04-2021

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ