RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
#014, 2021-04-16 > #015, 2021-04-23 > #016, 2021-04-30 > #017, 2021-05-07 > #018, 2021-05-14

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #16, 30-04-2021



Տեղադրվել է` 2021-04-29 22:54:57 (GMT +04:00)


Ընթերցված է` 1228, Տպվել է` 3, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԳՐԱԴԱՐԱՆԱՅԻՆ ՇԱԲԱԹԸ ՆՈՐԱՄՈՒԾՈՒԹՅԱՆ ԵՎ ՁԵՌՆԵՐԵՑՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

ՍՏԵՓԱՆ ՊԱՊԻԿՅԱՆ, Հայկական էներգետիկական ակադեմիայի հիմնադիր նախագահ, տեխնիկական գիտությունների թեկնածու

2021թ. ապրիլի 12-19-ը ՀՀ էկոնամիկայի նախարարաության Նորամուծության եւ Ձեռներեցության ազգային կենտրոնի («ՆՁԱԿ» ՊՈԱԿ) գիտատեխնիկական գրադարանում ազգային գրադարանային շաբաթի շրջանակներում տեղի ունեցան մի շարք միջոցառումներ նվիրված տարբեր բնագավառների մասնագետների, ընթերցողների եւ պատասխանատուների մասնակցությամբ:

«Բաց դռների շաբաթ»-ի շրջանակներում տեղի ունեցավ գիտատեխնիկական գրադարանի մասնագիտացված ֆոնդերից (գրքեր, ամսագրեր, արտոնագրային եւ նորմատիվ-տեխնիկական փաստաթղթեր, արդյունաբերական կատալոգներ) ընտրված գրականության ցուցահանդեսՙ ռազմական գործ, էներգետիկա, հանքարդյունաբերություն, սննդի եւ թեթեւ արդյունաբերություն, տնտեսագիտություն, գործարարություն, նորարարություն, բիզնեսի կառավարում, գրադարանային գործ թեմաներով:

Մասնավորապես ապրիլի 14-ին տեղի ունեցավ հանդիպում Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի ուսանողների, դասախոսների հետ եւ «Ռազմական գործ» խորագրով գրադարանի մասնագիտացված ֆոնդերի ցուցադրություն: Ներկայացվեցին1990-2003թթ. գրադարանում գործող «Ռազմական գրականության սրահի» ռազմական գործին, տեխնիկային վերաբերող գրականությունը (գրքեր, կատալոգներ, տեղեկատուներ, ամսագրեր եւ այլն): Գրադարանի կողմից նախկինում հրատարակված «Հայ զինվորի գրադարան» մատենաշարի 18 թողարկումները, ինչպես նաեւ ռազմական գործի վերաբերյալ ռուսական ամսագրեր:

Ապրիլի 15-ին ներկայացվեց «Ներկայի եւ ապագայի էներգետիկան» խորագրով մասնագիտական գրականության ցուցահանդեսը:

Ապրիլի 16-ին գրադարանում էին «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի, Հայկական պետական մանկավարժական համալսարանի գրադարանային մասնագիտության ուսանողների ու դասախոսների համար կազմակերպված ցուցահանդես:

Ազգային գրադարանային շաբաթը կազմակերպել եւ ակտիվ մասնակցություն ունեցան գրադարանի մի շարք աշխատակիցներ` տնօրեն Լեւոն Ղարիբյանը , Կարինե Ազատյանը , Լիլյա Ալչյանը , Աիդա Սարգսյանը , Լաուրա Ավետիսովան , Լիլիթ Վարդանյանը եւ այլք:

Միջոցառումներն անցան հետաքրքրական եւ բովանդակալից մթնոլորտում:

Խմբագրության կողմից. - Էներգետիկայի բնագավառի անվանի գիտնական, Հայկական էներգետիկական ակադեմիայի հիմնադիր նախագահ, «Ազգ»-ի թղթակից Ստեփան Պապիկյանը շուրջ 40 տարի գիտատեխնիկական գրադարանի ամենաակտիվ ընթերցողներից է: Բացի այդ, նրա գիտական աշխատանքները պարբերաբար համալրում են գրադարանի ֆոնդը: Նրա հեղինակած բազմաթիվ գիտական աշխատանքներ ցուցադրված են Ազգային գրադարանային շաբաթվա շրջանակներում էներգետիկայի վերաբերյալ կազմակերպված թեմատիկ ցուցահանդեսում:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #16, 30-04-2021

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ