RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
#014, 2021-04-16 > #015, 2021-04-23 > #016, 2021-04-30 > #017, 2021-05-07 > #018, 2021-05-14

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #16, 30-04-2021



Տեղադրվել է` 2021-04-29 22:54:57 (GMT +04:00)


Ընթերցված է` 3443, Տպվել է` 139, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՄԵԾ ԵՂԵՌՆԻ ՄԱՍԻՆ ՀՈԴՎԱԾ «ԷԼ ՊԱԻՍ»-ՈՒՄ

Ա. Բ.

Ապրիլի 24-ին Իսպանիայի կենտրոնական «Էլ պաիս» թերթում հրատարակվել է հայազգի իսպանացի հետազոտող Իվան Գաստանյագայի «Վերականգնե՛ք Կոմիտաս Վարդապետի ձայնը. մեծ երաժշտի լռությունը ներկայացնում է Իսպանիայի կառավարության լռությունը Հայոց ցեղասպանության առջեւ» խորագրով հոդվածը: Գաստանյագան Կոմիտասին վերաբերող փաստաթղթեր է հայտնաբերել Իսպանիայի ազգային արխիվում (այս մասին «Ազգն» անդրադարձել է 2020 թվականի մարտի 6-ի համարում): Դրանք դիվանագիտական նամակներ են, որոնցում տեղեկություններ կան Հայոց ցեղասպանության վերաբերյալ եւ այն մասին, որ Կ.Պոլսում իսպանացի դիվանագետները փորձել են փրկել Կոմիտասի կյանքը, դիմումներ են հղել Իսպանիայի թագավոր Ալֆոնս XIII-ինՙ խնդրելով միջամտություն ցուցաբերելու այդ հարցում:

Քանի որ Իսպանիան պաշտոնապես չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը, Իվան Գաստանյագան լիահույս է, որ «այս փաստաթղթերը կարող են փոխել Իսպանիայի կառավարության եւ քաղաքական գործիչների կարծիքը, եւ նրանք որպես բարոյականության եւ ժողովրդավարության դրսեւորում կարող են ճանաչել Ցեղասպանությունը: Չճանաչելը ժխտողականության հոմանիշն է»:

Այդ փաստաթղթերն այժմ հասանելի են Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի կայքէջումՙ Իվան Գաստանյագայի իսպաներեն հրապարակմամբ եւ Աննա Համբարձումյանի հայերեն թարգմանությամբ (տես http://www.genocide-museum.am/arm/pdf/Komitasfinal.pdf ):

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #16, 30-04-2021

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ