ԿԿՏՐՎԻ՞ ՎԱՇԻՆԳՏՈՆ-ԱՆԱԿԱՐԱ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ԹԵԼԸ

1

Գերմանախոս երկրներում ընթերցողներին ծանոթ «Դի թագեսփոսթ» կաթոլիկական շաբաթաթերթը, որ լուսաբանում է հասարակական, քաղաքական, մշակութային կարեւոր իրադարձություններ, ապրիլի 29-ին գրում է, թե ԱՄՆ դեմոկրատական կառավարության մեջ էլ կան ձայներ, որ զգուշացնում են, թե սխալ է Վաշինգտոն- Անկարա հաղորդակցության թելը կտրել, քանի որ Թուրքիան մեծ դերակատարում ունի Սիրիայում, Աֆղանստանում եւ Ուկրաինայում: Թերթի մեկնաբանները նշում են, թե առայժմ տեսանելի չէՙ Բայդենի քաղաքականությունը ո՛ր ուղղությամբ կզարգանա: Բայց հունիսին ականատես կլինենք Բրյուսելում ՆԱՏՕ-ի գագաթաժողովին Բայդենի եւ Էրդողանի հանդիպմանը, գրում է շաբաթաթերթը: Գերմանական մեկ ուրիշ աղբյուրՙ WAZ-ը, ապրիլի 25-ին Բայդենի հաշվարկներն այսպես էր ամփոփելՙ Էրդողանն ավելի շատ բան ունի կորցնելու, քան ինքը: WAZ-ն էլ, հիշատակելով Բրյուսելում հունիսին ակնկալվող հանդիպումը, այսպես էր ձեւակերպելՙ իսկ մինչ այդ գործում է «կարծիքների տարաձայնության արդյունավետ մենեջմենթը»: